«Պադավատապետության» դեմ պայքարող Փաշինյանի կառավարությունը կգնի 200 նոր ծառայողական ավտոմեքենա. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

Չնաշխարհիկ պադավատապետություն է ստեղծվել․ դեռևս ընդդիմադիր պատգամավոր  Փաշինյանի այս բնորոշումը վերաբերում էր Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։ Այն նոր դրսևորում է ստանում Փաշինյանի վարչապետության 5-րդ տարում։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իր ենթականերին թարմացնել պետական ավտոպարկն ու 200 նոր ծառայողական ավտոմեքենա գնել։ Այսօր կառավարության նիստում չզեկուցվող նախագծով, առանց հրապարակային քննարկման, գործադիրը մեքենաների ձեռքբերման առանձնահատկությունները սահմանեց։ Նախագծում նշված է, որ նոր ծառայողական ավտոմեքենաները լինելու են էկոնոմ դասի ներքին այրման շարժիչով և էլեկտրամոբիլներ՝ հետևյալ հիմնավորմամբ․ «Դրանց ձեռքբերման արդյունքում կկրճատվեն տրանսպորտային միջոցների պահպանման ծախսերը՝ վառելիք, երաշխիքային սպասարկումը, կմեղմացվի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ի հաշիվ վերականգնվող բնական ռեսուրսների օգտագործման։ Ավելին, նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը կապահովի ՀՀ պետական կառավարման մարմիններին սպասարկող մեքենաների թվաքանակի զգալի կրճատում»։

2022 թվականի պետական բյուջեով՝ Հայաստանում ծառայողական մեքենաների թիվը 933 է։ Նախագծում հստակեցված չէ, թե նոր գնվող մեքենաներին զուգահեռ այս թիվը որքանով է կրճատվելու, հայտնի չեն նաև տեղեկություններ այն մասին, թե նոր մեքենաները որ կառույցների համար են գնվում, և պետական բյուջեից որքան գումար է դրանց համար վճարվելու։

Տնտեսագետ, պետական կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը 200 նոր մեքենաների ձեռքբերումն առանց ֆինանսական հիմնավորումների խնդրահարույց է համարում։ 

Ավտոպարկը թարմացնելու նախագիծը կառավարության օրակարգ էր բերել Գնել Սանոսյանի ղեկավարած ՏԿԵ նախարարությունը։ Գերատեսչության ենթակայությամբ գործող Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը ֆինանսական հաշվետության բացն այսպես է հիմնավորում։ «Այս նախագիծը նման խնդիր չի սահմանում՝ հաշվարկել ծախսերը, դրանք պարզ կլինեն գնման ընթացակարգից հետո, երբ մենք հասկանանք, թե ինչ արժեքով ենք ձեռք բերելու մեքենաները, քանի մեքենա հնարավոր կլինի  գնել։ Նախագծում նշված է երկու հարյուր, դա հստակ չէ, գուցե շատ լինի, գուցե՝ քիչ»։   

Պաշտոնյաներին հանրային միջոցների հաշվին սպասարկող ավտոմեքենաների ճոխությունն ու առատությունը սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող Հայաստանում մշտապես քննադատությունների առիթ է եղել։ Քննադատողներից շատերն արդեն հինգ տարի է Հայաստանում իշխանության բարձրագույն մարմիններում են, բայց այդ ուղղությամբ որևէ էական փոփոխություն չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Նարեկ Կիրակոսյան