Անկարան չի երկարաձգում ամերիկյան ընկերության հետ F-35-երի ծրագրի լոբբիստական պայմանագիրը

Լուրեր

31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
Բոլորը

Թուրքիան չի երկարաձգել պայմանագիրը Վաշինգտոնի ամենահեղինակավոր իրավաբանական ընկերություններից մեկի՝ Arnold & Porter Kaye Scholer-ի հետ՝ օգոստոսի 16-ին պայմանագրի ավարտից հետո իր մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրին լոբբինգ անելու համար: Այս մասին հայտնում է Turkish Minute-ը՝ վկայակոչելով իրավաբանական գրասենյակին։

2021 թվականի փետրվարին Թուրքիայի պետական պաշտպանական արդյունաբերության տեխնոլոգիաներ ընկերությունը (SSTEK), որն ամբողջությամբ պատկանում է Պաշտպանական արդյունաբերության նախագահությանը (SSB), 750,000 դոլար արժողությամբ 6-ամսյա լոբբիստական պայմանագիր էր կնքել Վաշինգտոնում գործող ընկերության հետ՝ F-35-երի ծրագրում մնալ փորձելու համար։

Եվս մեկ պայմանագիր էլ Անկարան ստորագրել էր Arnold & Porter-ի հետ 2021 թվականի սեպտեմբերին, որը պետք է «ռազմավարական խորհրդատվության և իրավաբանական խորհրդատվության ծառայություններ» տրամադրեր կառավարությանը։

Հավելենք, որ ԱՄՆ-ը 2020թ․ դեկտեմբերին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է սահմանել ռուսական C-400 համակարգերի գնման պատճառով։ 2021-ի ապրիլին էլ Վաշինգտոնը Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների մշակման ու պատրաստման ծրագրից։ Վաշինգտոնը նշում է, որ C-400-ները վտանգ են ներկայացնում իր F-35 կործանիչների և ՆԱՏՕ-ի ավելի լայն պաշտպանական համակարգերի համար: Թուրքիան հերքում է սա՝ նշելով, որ C-400-ները չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ին։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրեն Իսմայիլ Դեմիրը 2021-ի մայիսին ասել էր, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև երկխոսություն կսկսվի՝ լուծում գտնելու այն խնդիրների համար, որոնք ծագել են F-35 կործանիչների ծրագրից Թուրքիայի դուրս մնալու պատճառով։

Փորձագետներն Անկարայի վերջին քայլում նշան են տեսնում, որ ծրագրին միանալու Թուրքիայի հույսերը մարել են։

Էմմա Չոբանյան