Ալիևին ԵՄ-ն ասել է՝ մոռացի՛ր ՀՀ-ից միջանցք ստանալը․ հույսը կտրած՝ ՌԴ-ին է սիրաշահում հիմա էլ․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
Բոլորը

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» նախաձեռնությամբ և աջակցությամբ օրերս քաղհասարակության ներկայացուցիչները Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներին են ներկայացրել Ադրբեջանի իրականացրած պատերազմական սարսափելի հանցագործությունները, զինվորների և քաղաքացիական անձանց վայրագ խոշտանգումները, Ալիևի՝ էթնիկ զտման քաղաքականությունը։ Ինչքանո՞վ է ԵՄ-ում ընկալվում ՀՀ-ի տեսակետը։ Գիտենք, որ Բաքուն այնտեղ ակտիվ է աշխատում։

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը, որը քաղհասարակության պատվիրակության կազմում էր, Factor TV-ին տված հարցազրույցում ասում է՝ իրենց ներկայացրած փաստերն ընկալվել են իբրև օբյեկտիվ փաստերի շարադրանք, քանի որ դրանք չեն ներկայացրել պաշտոնյաներ։

«Ընդհանրապես, եվրոպացիների համար շատ կարևոր է լսել նաև քաղաքացիական հասարակության ձայնը։ Այս իմաստով, շատ կարևոր էր այս նախաձեռնությունը։ Միայն այս այցը չէ․ պատերազմից ի վեր քաղհասարակության շատ կազմակերպություններ, ըստ էության, հանրային դիվանագիտության կարևոր սեգմենտ են փորձում իրենց վրա վերցնել՝ նամակներ պատրաստելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, պատերազմական հանցագործությունների մասին։ Ներկայացնում ենք նաև ուժի սպառնալիքը նորմ դարձրած այս դիկտատորների՝ Ալիևի, Պուտինի, Էրդողանի գործողությունները։ Ներկայացնում ենք այդ փաստերը, վտանգների մասին ծանուցում ենք կատարում, ինչը պարբերական է դարձել մեր գործունեության ընթացքում»,- ասաց Գայանե Աբրահամյանը։

Գաղտնիք չէ՝ Ադրբեջանը Եվրամիության, ԱՄՆ-ի պետական կառույցների հետ աշխատող լոբբիստական խմբեր ունի։ Հայաստանի կողմից մասնակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հզոր խումբ, որը կարող է դիտարկվել օբյեկտիվ։ Իսկ բռնապետական Ադրբեջանում օբյեկտիվ ընկալվող քաղհասարակություն չկա, որին գրեթե ոչնչացրել է Ալիևի ռեժիմը։ Ստացվում է՝ Հայաստանը, լինելով ժողովրդավարական ձգտումներ ունեցող պետություն, այս պահին վայելում է օբյեկտիվ քաղհասարակություն ունենալու առավելությունը՝ ի տարբերություն Ադրբեջանի։

Գայանե Աբրահամյանն ասում է՝ եվրոպացի պաշտոնյաները ևս կատարել են այդ նշումը․ «Եվրախորհրդարանի և Եվրոպական հանձնաժողովի՝ ԵՄ-ի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպեցինք։ Բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ նաև սա էին շեշտադրում, հատկապես, երբ մենք ներկայացնում էինք փաստահավաք զեկույցը Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։ Իրականում սա արված լուրջ աշխատանք է՝ հենց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» նախաձեռնությամբ, ֆինանսավորմամբ և աջակցությամբ։ Պատերազմական հանցագործության մասին բոլոր փաստերն առկա են հիմնադրամի աջակցությամբ կազմված հետաքննությունում։ Ցույց է տրվում, թե ինչպես է Ադրբեջանում հայատյաց քաղաքականությունն իրականացվել համակարգված կերպով»։

Ըստ Աբրահամյանի՝ եվրոպացիները պետք է հասկանան և, ըստ էության, այդ ընկալումն առկա է, որ Ադրբեջանում տարիներ, անգամ դարեր շարունակ իրականացվում է հայատյաց քաղաքականություն։

«Բոլոր պատերազմական հանցագործությունները, սեպտեմբերի ագրեսիան այդ հայատյացության դրսևորման ձևերն են։ Այդ ընկալումն անշուշտ առկա է, հատկապես հիմա, երբ Ալիևը սկսել է նոր նարատիվների տարածում։ Վերջին ագրեսիայի ժամանակ, երբ իրենք հասկացան, որ իրենց իրականացրած սարսափելի վայրագությունները շատ ուղիղ և հասցեական ձևով դատապարտվեցին՝ մեղադրվեցին պատերազմական հանցագործությունների մեջ, իրենց կոչ արեցին դադարեցնել դրանք, Ալիևի ներկայացուցիչները սկսել են նոր նարատիվներ դաշտ նետել։ Դրանք հիմնականում առաջին պատերազմի ընթացքում անհետ կորածների հարցերն են։ Այնտեղ այդ հարցը տալիս էին՝ ի՞նչ է արվում անհետ կորածների մասով։ Նրանք, թերևս, լավ պատկերացում չունեն Ալիևի քաղաքականության մասին»,- ներկայացրեց Գայանե Աբրահամյանը։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո տիկին Աբրահամյանն ունի վստահություն, որ ԵՄ-ի դիտորդական առաքելությունը կմնա ՀՀ-ում երկու ամսից ավելի և դիտորդների թիվը կավելացվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան