Փորձ է արվել Իրանից Հայաստան ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակներ․ ՊԵԿ

Լուրեր

31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
Բոլորը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող առանց ակցիզային դրոշմանիշների ապրանքների տեղափոխման նկատմամբ․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Վերջին ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Հարավային մաքսատուն վարչության Մեղրիի կետ-բաժնի աշխատակիցները համատեղ թիրախային հսկողություն են իրականացրել Ագարակ պետական սահմանի անցակետով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործած բեռնատար և մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր թվով 383 հազար գլանակ կամ 19 հազար 150 տուփ ծխախոտային արտադրանք։

Փաստերի առթիվ` յուրաքանչյուր դեպքով, ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր և տրամադրվել են ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչություն վարչական վարույթ իրականացնելու նպատակով։