Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 34 պրոպագանդիստների ու դերասանների դեմ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 34 քաղաքացու նկատմամբ, որոնք, ըստ այդ երկրի ԱԳՆ-ի, առնչվում են «ռուսական ապատեղեկատվության տարածման և քարոզչության հետ»։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Կանադային ԱԳՆ հաղորդագրությունը։

Պատժամիջոցների ցանկում են հայտնվել, մասնավորապես, մեդիամենեջեր Թինա Կանդելակին, «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի գլխավոր խմբագիր Պավել Գուսևը, «Առաջին ալիքի» տեղեկատվական հաղորդումների բաժնի տնօրեն Կիրիլ Կլեյմենովը, հեռուստահաղորդավարներ Անդրեյ Կոնդրաշովը, Նաիլյա Ասկերզադեն, Անատոլի Կուզիչևը, Օլեսյա Լոսևան, Անդրեյ Դոբրովը, Դմիտրի Գուբերնիևը, լրագրողներ Ալեքսանդր Գամովը և Ալեքսանդր Կոցը։

Բացի այդ, պատժամիջոցներ են կիրառվել նաև դերասաններ Սերգեյ Բեզրուկովի, Վլադիմիր Մաշկովի, Դմիտրի Պևցովի, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու, «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի, «Նոր մարդիկ» կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Նեչաևի նկատմամբ։ Պատժամիջոցներ են սահմանել նաև ՊՆ-ի կողմից վերահսկվող «Զվեզդա» հեռուստաալիքի նկատմամբ։

«Ռուսական ռեժիմի պատերազմը կախված է ստից ու խաբեությունից։ Այն փակում է սեփական քաղաքացիների բերաններն ու բանտարկում, որոնք համարձակվում են ասել ճշմարտությունը։ Քանի որ Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների խախտումները շարունակում են աճել, Կանադան քայլեր է ձեռնարկում՝ հակազդելու քարոզչությանը, որը փորձում է արդարացնել դրանք»,- ասվում է ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հայտարարության մեջ։

Պատժամիջոցները սառեցնում են ռուսաստանցիների ցանկացած ակտիվներ Կանադայում և արգելում կանադական ֆինանսական հաստատություններին ծառայություններ մատուցել նրանց: Բացի այդ, արգելվում է պատժամիջոցների ենթարկված անձանց մուտքը Կանադա։

Էմմա Չոբանյան