Ուկրաինայում ռուսական ագրեսիայի բնույթը փոխվել է․ Բլինքեն

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի բնույթը փոխվել է, սակայն ԱՄՆ-ն անում է «ամեն ինչ՝ օգնելու ուկրաինացիներին պաշտպանվել», գրում է VOA-ն։ «Փետրվարի 24-ից ագրեսիայի բնույթը փոխվել է», – լրագրողներին ասել է Բլինքենը: «Այն տեղափոխվել է այլ վայրեր, այլ տարածքներ, տարբեր զենքեր են օգտագործվում»: Նա քաղաքացիական օբյեկտների վրա ռուսական հարձակումները հուսահատության ակտ է անվանել։

«Նրանք հարձակվում են խաղաղ բնակչության վրա», – ասել է պետքարտուղարը: «Նրանք հարձակվում են այնպիսի կարևոր ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են էլեկտրակայանները, հիվանդանոցները, որոնց կարիքն ունեն մարդիկ իրենց առօրյա կյանքում, և ռազմական օբյեկտներ չեն: Սա Ռուսաստանի աճող հուսահատության նշան է, բայց նաև ցուցիչ այն բանի, թե որքան կարող են իջնել»:

«Մենք ցանկանում ենք համոզվել, որ անում ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք ուկրաինացիներին պաշտպանվել այս ագրեսիայից, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք ռուսներին դուրս են մղում Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից», – հավելել է նա:

Բլինքենը հիշեցրել է նաև, որ նույնիսկ պատերազմի սկսվելուց առաջ նախագահ Ջո Բայդենը փորձել է համոզվել, որ ուկրաինացիներն ունեն այն գործիքները, որոնք անհրաժեշտ են ռուսական ագրեսիայի դեմ պայքարելու համար։
«Արդյունքում, երբ Ռուսաստանը ներխուժում իրականացրեց, ուկրաինական կողմն ուներ անհրաժեշտ գործիքներն ագրեսիան հետ մղելու համար, հատկապես Կիևի շուրջ», – ասել է Բլինքենը: «Առաջին հերթին դա տեղի ունեցավ նրանց անհավանական քաջության պատճառով, բայց նաև այն պատճառով, որ մենք փորձեցինք համոզվել, որ նրանք ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա դեմ պայքարելու համար»: