Զինվորականներ ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության կազմում․ հայկական կողմի ակնկալիքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

ԱՄՆ կոնգրեսականների հերթական ներկայացուցչական պատվիրակությունն է ժամանել Երևան։ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանի խոսքով՝ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի ղեկավար Դեյվիդ Փրայսի և մյուս պատվիրակների այցը Հայաստան նախապես ծրագրված էր։ Ու թեև այս հանձախումբն աշխարհի տարբեր խորհրդարանների հետ համագործակցում է ժողովրդավարության զարգացման նպատակով, այդուհանդերձ, Խանդանյանը նկատում է՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո հայկական կողմն այլ օրակարգով է ներկայանալու։

Սա այս տարվա ընթացքում ԱՄՆ կոնգրեսականների արդեն երկրորդ այցն է Հայաստան։ Ուղիղ մեկ ամիս առաջ այս օրը Երևանում էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը։ Նա հանդիպումներ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Սարգիս Խանդանյանի խոսքվ՝ այս անգամ ևս կոնգրեսականներին կընդունեն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Խորհրդարանում նախատեսված է նաև ասուլիս։

Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու, պարզ չէ։ Մեկ ամիս առաջ Երևան ժամանած Նենսի Փելոսին, խոսելով Հայաստանին ռազմական աջակցության տրամադրման հեռանկարից, ասել էր, թե եկել են լսելու նաև հայկական կողմի ակնկալիքները։ Սարգիս Խանդանյանն ասում է՝ հայկական կողմը հստակ ձևակերպել է, թե ինչ է ուզում։

Ըստ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի՝ հայկական կողմի խնդիրը պետք է լինի Վաշինգտոնի հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ամբողջությամբ վերանայի անվտանգային ճարտարապետությունը։

ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում իրատեսակա՞ն է, որ ԱՄՆ-ը ռազմական աջակցություն կտրամադրի Հայաստանին․ Քոչինյանն ընդգծում է՝ եթե անգամ Երևանը նման որոշում կայացնի, միևնույն է, դրանով չեն լուծվի տարիներով կուտակված խնդիրները։

Կոնգրեսականների և ԱԺ երկու հանձնաժողովների հետ վաղը սպասվող հանդիպմանը կմասնակցեն նաև ընդդիմադիր պատգամավորները։ Ի դեպ, Factor TV-ի տեղեկություններով՝ Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության կազմում կան նաև զինվորականներ։ Այլ մանրամասներ այս առնչությամբ հայտնի չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան