Հրդեհ իրանական բանտում, որտեղ պահվում են հարյուրավոր քաղբանտարկյալներ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Իրանի խոշոր Էվին բանտում, որտեղ քաղբանտարկյալներ են պահվում, հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել, 61-ը՝ վիրավորվել։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ սա Իրանի իշխանությունների պաշտոնական տվյալներն են։ Հրդեհը բռնկվել է նախօրեին։ Իրանի իշխանությունները տեղի ունեցածի համար մեղադրում են բանտարկյալներին:

Պետական լրատվական գործակալության վարկածով՝ հրդեհի պատճառը հրկիզումն է եղել. բանտի արհեստանոցներից մեկը հրկիզել են «ֆինանսական հանցագործությունների և գողության համար դատապարտված մի քանի բանտարկյալների միջև ծեծկռտուքից հետո»: BBC-ն չի կարող հաստատել այդ վարկածը։

Որոշ քաղաքական բանտարկյալներ կարողացել են կապ հաստատել իրենց ընտանիքների հետ, որպեսզի տեղեկացնեն, որ նրանց հետ ամեն ինչ կարգին է։ Նրանցից մեկը BBC-ի պարսկական ծառայությանը պատմել է, որ բանտային հիվանդանոցում չորս մարմին է տեսել, սակայն նա կարծում է, որ զոհվածների թիվը, հավանաբար, ավելի մեծ է: Նրա վարկածը հակասում է պաշտոնականին, որի համաձայն՝ բանտարկյալները մահացել են ծխից թունավորումից. նա ասում է, որ ոմանք սպանվել են կամ տուժել արցունքաբեր գազի ազդեցությունից:

Իրանում արդեն մեկ ամիս է՝ չեն դադարում բողոքի ակցիաները, որոնք սկսվել են 22-ամյա Մախսա Ամինիի մահվանից հետո: Դա մի քանի տասնամյակների ընթացքում Իրանում հասարակական դժգոհության ամենամեծ ալիքն է և լուրջ մարտահրավեր երկրի իշխանությունների համար:

Ոչ պաշտոնական տվյալներով ՝ բողոքի ակցիաներում ձերբակալված հարյուրավոր ընդդիմադիրներ պատիժ են կրում հենց այդ բանտում։