Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ կազմակերպել
Քաղաքականություն
15.10.2022 | 14:07Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Բրյուսելում սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ անցկացնել․ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել։
«Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ»,- գրել է Փաշինյանը։