«Սևան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի 4-րդ դիտաշտարակի ծառայողի կողմից ստացվել է տեղեկություն, որ 4-րդ և 5-րդ դիտաշտարակների մոտ կատարվել է ներնետում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։

Անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում հիմնարկի բաղնիքի մասնաշենքի հետնամասում գետնին ընկած հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով պարուրված կասկածելի փաթեթ։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում փաթեթի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, յուրահատուկ հոտով, 2․6 գրամ քաշով կանաչավուն, չոր զանգված և երկու բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի։

Նույն օրը ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, ստուգողական գործողություններ են կատարել և արդյունքում ցածր անվտանգային գոտում գտնվող լոգարանի տանիքի ծածկի տակից հայտնաբերել են թաքցրած երկու ստվարաթղթե փաթեթ և մեկ կաթոցիչ։

Երկու փաթեթներում միասին առկա է եղել ընդհանուրը 3․61 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված։

Միջադեպի մասին իրազեկվել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։