Արցախի մասին կետ՝ խաղաղության պայմանագրում․ Ստեփանակերտի ակնկալիքն ու Երևանի արձագանքը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
Բոլորը

Ավելի քան 5 օր Երևանում գտնվող Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ստեփանակերտից Երևան եկած պաշտոնյաները հայտնել էին, թե իրենց այցի նպատակն է՝ քննարկել Պրահայի քառակողմ հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը։

Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այս հայտարարությունից հետո Ստեփանակերտում մի քանի օր ցույցեր էին ընթանում,  մասնակիցները պահանջում էին Արցախի ճակատագրի հետ կապված մանրամասներ հայտնել, ինչից հետո Արցախի պատվիրակությունը ժամանեց Երևան։

Այսօր խորհրդարանում Սիմոնյանի հետ մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո պատվիրակության կազմում ընդգրկված Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը տեղեկացրեց՝ քննարկվել են ամենաբարդ հարցերը, նաև ընդգծեց՝ Ստեփանակերտն ակնկալում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրում կետ լինի այն մասին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Այնինչ, իշխանության տարբեր ներկայացուցիչներ վերջին շրջանում պարբերաբար շեշտում են՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրում Արցախի մասին, ըստ էության, խոսք չի լինելու։ Եվ մինչ Դավիթ Բաբայանն ասում է, թե երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, այսօր էլ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումներին տրվել են պարզաբանումներ, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ԱԺ նախագահն այսօր կրկին շեշտեց՝ Արցախի մասին կետ հնարավոր պայմանագրում չի լինելու։

Եթե խաղաղության հնարավոր պայմանագրում խոսք չի լինելու Արցախի մասին, ապա ի՞նչ է Հայաստանի իշխանությունն առաջարկում Արցախին։

Մինչ Հայաստանի իշխանությունն առանց հստակությունների խոսում է միջազգային մեխանիզմների ստեղծմամբ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության մասին, Ադրբեջանի ղեկավարը շարունակում է մերժել արցախցիների վերաբերյալ ցանկացած երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ որևէ քննարկում։ Թեև, ԱԺ նախագահի պնդմամբ, Ստեփանակերտն ու Բաքուն շփումներ ունենում են, սակայն Ալիևի այս հայտարարությունների ֆոնին ինչպես է Ալեն Սիմոնյանը պատկերացնում՝ Արցախի կարգավիճակի հարց Բաքուն կքննարկի՞ Ստեփանակերտի հետ։

Դավիթ Բաբայանն այսօր վերահաստատեց՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը երբեք դեմ չեն եղել և 1996-97 թվականներից, երբ Արցախը, ըստ նրա, դուրս մնաց բանակցությունների մի հատվածից, մշտապես կոչ են արել վերականգնել բանակցային լիարժեք ձևաչափը։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրին՝ Սիմոնյանն ասաց, որ կողմերի ցանկությունն է՝ մինչև տարվա վերջ այն ստորագրել, սակայն դա դեռ չի նշանակում, որ առանցքային հարցերի շուրջ համաձայնություն կա։

Մինչ Երևանում Հայաստանի և Արցախի պաշտոնյաները քննարկում էին Արցախի կարգավիճակի հարցը, Աստանայում ընթանում էր Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը։ Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ:

Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը՝ նոր ագրեսիաները կանխարգելելու նպատակով։

Վերադառնալով Արցախից ժամանած պատվիրակությանը․ վաղը նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահի, վարչապետ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան