Լարված հարաբերությունների ֆոնին հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի ՊՆ ղեկավարները

Լուրեր

23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
Բոլորը

Հունաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Նիկոս Պանայոտոպուլոսը և Հուլուսի Աքարը նախօրերին հանդիպել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպման ժամանակ և պայմանավորվել կապ պահպանել՝ երկու երկրների միջև լարվածության թուլացման համար, գրում է ekathimerini-ն։

Նախարարներից յուրաքանչյուրը երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի իրենց գործընկեր Լլոյդ Օսթինի հետ։

Պանայոտոպուլոսն Աքարին ասել է, որ անհրաժեշտ է բացել կապի ուղիները, հնարավորության դեպքում՝ ամենաբարձր մակարդակով, որպեսզի ապաէսկալացիայի ջանքերն արդյունք տան:

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այլևս չի ցանկանում խոսել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, որը, իր հերթին, իրեն բաց է հայտարարել երկխոսության համար։

Հունաստանի պաշտպանության նախարարն ասել է Աքարին, որպեսզի բանակցությունները պետք է վերսկսվեն ամենաբարձր մակարդակով կամ նույնիսկ ընդհանուր համաձայնագրերի վրա աշխատող ստորին մակարդակի հանձնաժողովների միջև, և որ Թուրքիան պետք է դադարեցնի իր բանավոր սպառնալիքներն ու մարտահրավերները Հունաստանի ինքնիշխանության նկատմամբ։

Նշվում է, որ Աքարը համաձայնել է հարաբերությունների բարելավման անհրաժեշտության մասին, սակայն հավելել, որ տարաձայնություններ կան, որոնք պետք է բաց քննարկվեն։

Էմմա Չոբանյան