ՊՆ-ն հերքում է ականից ՀՀ ԶՈՒ-ում կորուստների մասին ադրբեջանական տեղեկատվությունը
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ներում, տելեգրամյան ալիքներում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի՝ «ՈւԱԶ» մակնիշի մեքենայի՝ ականի վրա պայթելու հետևանքով զոհվել և վիրավորվել են հայ զինծառայողներ:
Factor.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց. «Ադրբեջանական ԶԼՄ-ներոց տարածվող տեղեկությունները, թե, իբր, ականի պայթյունի հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողներ են զոհվել ու վիրավորել, չեն համապատասխանում իրականությանը»: