ԱՊՀ նիստում, ՀԱՊԿ երկրների ղեկավարների ներկայությամբ, Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, որին մասնակցել են նաև ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներ, կրկին սպառնացել է Հայաստանին։

«Ռուսաստանի միջնորդությամբ 2020թ. նոյեմբերին ընդունվեց եռակողմ հռչակագիր։ Ադրբեջանը հռչակագրի բոլոր կետերը կատարում է, այդ թվում՝ ապահովում է Հայաստանից դեպի Ղարաբաղ անարգել մուտքը։ Հայաստանը հռչակագրի իր մասը չի կատարում։ Մասնավորապես՝ չի ապահովում Ադրբեջանի հիմնական մասից անարգել մուտք դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, ինչը նրա իրավական պարտավորությունն է, ինչպես նաև մինչ օրս հայկական զինված ուժերը դուրս չի բերել ադրբեջանական տարածքից»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարել է Ալիևը։

Նա նշել է, որ  Ադրբեջանը «դեռ համբերություն է դրսևորում, բայց այն անսահման չէ»։

«Եթե եռակողմ հայտարարության այդ երկու կետերը չկատարվեն, մեզ չի մնում այլ ընտրություն, քան ադեկվատ գործելը»,-ասել է Ալիևը՝ ըստ ամենայնի, նկատի ունենալով ռազմական հարձակումները Հայաստանի կամ Արցախի դեմ։

Նա կրկին ադրբեջանական թեզն է կրկնել, թե Բաքուն չի պատրաստվում Արցախի հարցը քննարկել որևէ մեկի հետ, քանի որ դա «Ադրբեջանի ներքին գործն է»։

Ըստ նրա՝ «Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հարցերն ապահովվելու են Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան»։

Էմմա Չոբանյան