Դիվանագիտական էթիկայից զուրկ Ալիևը որոշել է դասեր տալ Մակրոնին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում ԱՊՀ երկրների գագաթնաժողովում իր դժգոհությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների առնչությամբ, գրում են ադրբեջանական լրատվականները։

Ալիևը նշել է, որ Մակրոնի «սադրիչ հայտարարություններից» հետո Բաքուն որևէ հնարավորություն չի տեսնում Փարիզի համար՝ որպես միջնորդ մասնակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

«Պրահայում հանդիպումից երկու շաբաթ անց Ֆրանսիայի նախագահը հանդես եկավ վիրավորական, անընդունելի, սուտ, սադրիչ հայտարարություններով։ Այդ հայտարարություններում նա մեղադրեց Ադրբեջանին սարսափելի պատերազմ հրահրելու մեջ՝ այդպիսով մանիպուլացնելով փաստերը, փորձելով ֆրանսիական ու միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը, որը հայտնի է դիվանագիտական էթնիկայից զուրկ վարքագծով ու հայտարարություններով և յուրաքանչյուր հանրային ելույթում ատելության խոսք է տարածում Արցախի ու Հայաստանի դեմ, հանդես է գալիս սպառնալից հռետորաբանությամբ, փորձում է Ֆրանսիային նախագահին դասեր տալ՝ ինչպես ճիշտ հայտարարություններ անել։

Նա Մակրոնին մեղադրել է նաև ՌԴ-ի դեմ հայտարարություններ անելու համար՝ նկատի ունենալով Ֆրանսիայի նախագահի պնդումը, որ «Ռուսաստանը խաղացել է Ադրեջանի խաղը»։

«Որքանո՞վ է քաղաքականապես կոռեկտ մեծ երկրի ղեկավարին՝ օգտագործել թաղային բառապաշար, դա թող ֆրանսիական հասարակությունը որոշի։ Մենք մեր հերթին կտրականապես դատապարտում ենք նման հայտարարությունները, ֆրանսիական կառավարության նման վերաբերմունքի պարագայում չենք տեսնում Ֆրանիայի համար որևէ դերակատարում հայ-ադրբեջանական հարաբերություններում»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ, իբր, Ադրբեջանը որպես բարի կամքի դրսևորում է համաձայնել մասնակցել Պրահայի հանդիպմանը։

Ալիևը դժգոհել է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը ևս հանդես է եկել հակաադրբեջանական հայտարարություններով, նաև նշել, որ Ֆրանսիայի Սենատը պատրաստվում է նոյեմբերի կեսերին Բաքվի դեմ բանաձև ընդունել։

Էմմա Չոբանյան