Բելառուսում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել․ լրատվամիջոցները հաղորդում են գաղտնի մոբիլիզացիայի մասին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Բելառուսը հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանել՝ «հարևան պետությունների հնարավոր սադրանքների» մասին հաղորդումներից հետո։ Այս մասին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է ռուսական «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

Նախարարը հայտնել է, որ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն մի շարք հանդիպումներ է անցկացրել իրավապահ մարմինների հետ, որից հետո սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը։

«Տեղեկություն կար, որ որոշ հարևան պետություններ սադրանքներ են ծրագրում՝ կապված Բելառուսի տարածքի որոշ հատվածների գրավման հետ կապված», – ասել է Մակեյը:

Բելառուսի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ «ներկայիս իրավիճակում ոչ մի նման ազդանշան չպետք է մնա առանց համարժեք պատասխանի»։ Նրա խոսքով՝ երկրի զինված ուժերը, ուժային կառույցներն ու հատուկ ծառայությունները պատրաստ են «հետ մղել հարևան պետությունների ցանկացած սադրանք»։ Թե կոնկրետ ո՞վ է ծրագրում այդ «սադրանքները», բելառուս պաշտոնյան չի հստակեցրել՝ նշելով միայն, որ այսօր «աշխարհն այնքան անկանխատեսելի է դարձել, որ ոչ ոքի չենք կարող վստահել»։ Ե՞րբ և որքա՞ն ժամանակով է երկրում ներդրվել հակաահաբեկչական ռեժիմը, հարցազրույցում չի նշվում։

«Նաշա Նիվային» հայտնի է դարձել, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հիմնարար որոշում է կայացրել Բելառուսում քողարկված մոբիլիզացիա իրականացնել՝ մարտական ստորաբաժանումները համալրելու համար։ Այն ընթանալու է մարտական պատրաստության ստուգման քողի տակ։ Առաջին փուլում դա չի ազդի մեծ քաղաքների վրա, առաջին հերթին մոբիլիզացվելու է գյուղական բնակչությունը։

Նշվում է, որ մարտական ստորաբաժանումների լրացուցիչ համալրումը հնարավոր է դարձնում էսկալացիայի սցենարը Բելառուսի և Ուկրաինայի սահմանին։

Դեռևս անհայտ է, թե քանի քաղաքացու է ծրագրվել մոբիլիզացնել։

Տաթև Ֆռանգյան