Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման համար ռուս-թուրքական բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև գազային հանգույցի ստեղծման շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անկարայում դիվանագիտական ​​աղբյուրը։

«Երկու երկրների առաջնորդները համապատասխան գերատեսչություններին հանձնարարել են շատ արագ սկսել քննարկումները, ուսումնասիրել այս գաղափարի հնարավորությունները։ Արդեն հաջորդ շաբաթ մենք կսկսենք բանակցությունները, առաջիկայում վայրը կորոշվի»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։

Այս շփումների արդյունքների հիման վրա երկու երկրների նախագահները, որոնք անձամբ են վերահսկելու գործընթացը, կստանան մանրամասն հաշվետվություն։

«Այդ կապակցությամբ ակնկալվում է, որ առաջնորդների հեռախոսային դիվանագիտությունը կշարունակվի»,- ասել է աղբյուրը։

Հավելենք, որ նախօրեին Աստանայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում ռուսական կողմը Անկարային առաջարկել է գազային հանգույց ստեղծել Եվրոպա մատակարարումների համար։ Պուտին-Էրդողան հանդիպումից հետո ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե երկու նախագահները հանձնարարել են  մանրամասն ու շատ արագ մշակել գազային հանգույցի ստեղծման հարցը։

Էմմա Չոբանյան