SpaceX-ը հրաժարվում է ֆինանսավորել Starlink ծառայությունն Ուկրաինայում

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Ամերիկացի միլիարդատեր, գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերությունը Պենտագոնին խնդրում է ֆինանսավորել Ուկրաինայի կողմից Starlink արբանյակային համակարգի պետական ​​և ռազմական օգտագործումը։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ մինչև այս տարվա վերջ այդ ծախսերը, ըստ SpaceX-ի հաշվարկների, կկազմեն ավելի քան 120 մլն դոլար։ Starlink-ի ծառայությունների արժեքն առաջիկա 12 ամիսներին գնահատվում է մոտ 400 մլն դոլար։

«Մենք ի վիճակի չենք հետագայում տերմինալներ նվիրաբերել Ուկրաինային կամ ֆինանսավորել գոյություն ունեցող տերմինալները անորոշ ժամանակով»,- ասվում է SpaceX-ի պետական վաճառքի գծով տնօրենի համապատասխան նամակում։

SpaceX-ի կողմից Պենտագոն ուղարկված և լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի թվում կա նաև հուլիսին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հարցումը՝ ուղղված Մասկին։ Այն պարունակում է խնդրանք՝ տրամադրել մոտ 8000-ով ավելի Starlink տերմինալներ։

Մինչև օրս SpaceX-ն Ուկրաինային մոտ 20,000 միավոր Starlink է փոխանցել։ Իլոն Մասկն ավելի վաղ հայտնել էր, որ այդ գործողությունն իր ընկերությանն արժեցել է 80 մլն դոլար։ Starlink տերմինալներն ապահովում են մուտք դեպի գերարագ ինտերնետ այն վայրերում, որտեղ այն այլ կերպ հասանելի չէ, և թույլ են տալիս ուկրաինական բանակին, ի թիվս այլ բաների, համակարգել հրետանային հարվածները և վերահսկել անօդաչու սարքերը:

Էմմա Չոբանյան