Տեսակցության արգելքներն առանձին դեպքերում ունենում են կալանավորված անձանց լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ. ՄԻՊ

Լուրեր

13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման աշխատանքների արդյունքում վեր են հանվել կալանավորված անձանց իրավունքների խախտումներ կապված մերձավոր ազգականների հետ տեսակցությունների արգելման հետ:

Նշված խախտումները բացառելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և Արդարադատության նախարարությունը համատեղ մշակել են օրենսդրական նախագծերի փաթեթ, որը դրվել է հանրային քննարկման:

Մասնավորապես, ներկայում կալանավորված անձի հետ մերձավոր ազգականի տեսակցությունների արգելումը նախաքննության մարմնի պրակտիկայում, որպես կանոն, չունի հիմնավորում: Կիրառվում է առանց կոնկրետ ժամկետ նշելու: Ավելին, այդ հարցով նույնիսկ որոշում չի կայացվում: Վարույթն իրականացնող մարմինը բավարարվում է քրեակատարողական հիմնարկ գրություն հասցեագրելով:

Ակնհայտ է, որ այս իրավիճակը պարունակում է կամայականության ռիսկեր և ենթակա է վերացման: Այդ արգելքներն առանձին դեպքերում ունենում են կալանավորված անձանց լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ:

Հստակ է, որ նախաքննության փաստն ինքնին հիմք չէ արգելելու համար կալանավորված անձի տեսակցությունը, օրինակ՝ իր երեխայի, ամուսնու կամ ծնողի հետ: Նման արգելքի ցանկացած դեպք յուրաքանչյուր պարագայում պետք է ստանա պատշաճ հիմնավորում՝ անհատական մոտեցմամբ, ինչպես նաև սահմանափակված լինի կոնկրետ ժամկետներով:  Սկզբունքային է նաև այն, որ այդպիսի որոշումները չեն կարող կայացվել քննիչի կողմից: Յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել նաև կալանավորված անձի հոգեկան վիճակը, նրա կողմից հնարավոր ինքնավնասման կամ ինքնասպանության հավանականությունը, եթե արգելվի տեսակցությունն ընտանիքի հետ:

Պաշտպանը բարձր է գնահատում նոր ձևավորվող այս պրակտիկան Արդարադատության նախարարության հետ, որն ուղղված է համակարգային մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդմանը: