Բոլոր զինապարտները պետք է մասնակցեն 25-օրյա հավաքներին. ՊՆ նոր նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց, որ որոշում են կայացրել հրաժարվել եռամսյա հավաքներ անցկացնելու պրակտիկայից: Ըստ Փաշինյանի՝ եռամսյա ժամկետը խնդիրներ է առաջացնում աշխատող պահեստազորայինների համար:

Որպես այլընտրանք՝ Կառավարությունն առաջարկում է դյուրացնել համակարգը․ նախ՝ ժամկետը կրճատել մինչև 25 օր։ Բացի այդ, մասնակիցներն իրենք կարող են ընտրել, թե տարվա որ ժամանակահատվածում մասնակցեն հավաքներին: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իրավապահների ուշադրությունը հրավիրեց կազմակերպչական գործընթացի ուղղությամբ՝ շեշտելով՝ 25-օրյա հավաքները պարտադիր են լինելու բոլոր զինապարտների համար:

Եռամսյա հավաքների ընթացքում գրանցվող խնդիրները, որոնք մատնանշում էր Փաշինյանը, դեռևս նախորդ տարվանից բարձրաձայնում են հավաքի մասնակիցները:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը, որը մասնակցել է 2021 թվականի օգոստոս-նոյեմբեր ժամանակահատվածում անցկացված եռամսյա հավաքին, շեշտում է՝ հավաքներին մասնակցելը շատ կարևոր է պատերազմական վիճակում գտնվող երկրի համար: Նա, սակայն, ընդգծում է՝ պետությունը չէր հոգում հավաքի այն մասնակիցների խնդիրները, որոնք պետական համակարգի աշխատողներ չեն և զբաղված են մասնավոր սեկտորում։ Ակնկալիք կա, որ հարցը կլուծվի նոր փոփոխությամբ:

Հատկանշական է, որ Պաշտպանության նախարարության կողմից պարբերաբար ներկայացվող հավաքների մասին նախագծում որպես հիմնավորում նշվում է, որ հավաքների նպատակը պահեստազորի ռազմական ունակությունների կատարելագործումն է, մասնագիտական վերապատրաստումը․ «Զինված ուժերը վերջին տարիներին համալրվել է նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև իրականացվում են կառուցվածքային բարեփոխումներ, ինչի համար անհրաժեշտ է վերապատրաստել պահեստազորին: Անհրաժեշտ ենք համարում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ, ինչի համար պահեստազորի վերապատրաստման գործընթացը կրելու է շարունակական բնույթ և հետագա տարիներին ընդգրկելու է նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ»:

Սակայն արդյո՞ք 25 օրը բավական կլինի՝ ծանոթանալու նոր տեխնիկային և վերապատրաստվել․ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն այս հարցին դրական է պատասխանում:

Թեև նախագիծը դեռ դրական արձագանքներ է ստացել ինչպես օրերի քանակի կրճատման, այնպես էլ ժամանակահատվածի կամընտրականության մասով, այնուամենայնիվ, կրկին մտավախություն կա՝ բոլորը չէ, որ կմասնակցեն անգամ 25-օրյա հավաքներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան