Արկածախնդրությունից մինչև սկզբունքայնություն. Միրզոյան-Լավրով հանդիպման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում: Երևանի այս դիրքորոշումը երեկ Աստանայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը բարձրաձայնեց Հայաստանի ԱԳ նախարարը։ Արարատ Միրզոյանը թեև շեշտեց՝ բարձր ենք գնահատում նախագահ Պուտինի և Ռուսաստանի ներդրումը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործում, այդուհանդերձ, ադրբեջանական ախորժակը միայն աճում է, և խոսքը միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքների։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է` իրադարձությունները շատ արագ են զարգանում, և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում շատ կողմեր են իրենց աջակցությունն առաջարկում, Հայաստանի համար կարևոր է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումը։

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին, նաև Ռուսաստանին՝ ակնկալելով հստակ աջակցություն ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում։ Համարժեք արձագանք այդպես էլ հայկական կողմը չստացավ, ինչին հետևեցին Երևանից ամենաբարձր մակարդակով հնչած քննադատություններն այդ կառույցի հասցեին։ Երեկ հայկական կողմի դժգոհությունը գործընկերոջը փոխանցեց նաև Արարատ Միրզոյանը։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի հետ վաղուց պետք է սկզբունքային քաղաքականություն վարեր։ Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի համար ստեղծված են աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններ, Արևմուտքից կան աջակցության մասին հստակ ազդակներ, և պետք է օգտվել այդ իրավիճակից։

Թեև Արարատ Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանն իրական պատկերն է ներկայացրել, սակայն քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասյանի կարծիքով՝ հարցն այն է՝ պե՞տք էր այդ ճշմարտությունն ասել, թե՞ ոչ, իսկ ասելուց հետո ի՞նչ արձագանքի սպասել։ Այս առումով Արմեն Բաղդասարյանը որոշակի ռիսկեր է տեսնում։

Այս առնչությամբ երեկ Ռուսաստանին ուղղված մեղադրանք է հնչեցրել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պնդելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումներն այդ երկիրը միտումնավոր է հրահրել։

Վերադառնալով Միրզոյան-Լավրով հանդիպմանը՝ քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծիք է հայտնում, որ Արևմուտքից լուրջ աջակցություն ակնկալել պետք չէ, քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ այս իրավիճակում Հայաստանի իշխանությունն արկածախնդրության է գնում։

Լավրովը, արձագանքելով Միրզոյանի քննադատությանը, երեկ ասել է, թե Ռուսաստանն առաջարկում է դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ ՀՀ ԱԳ նախարարը ռուս գործընկերոջը տեղեկացրել է, որ ԵՄ-ն արդեն որոշում ունի փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին։

Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի դեպքում ակնկալիքներն այլ են։

Հայաստանի արտգործնախարարը դեռ Աստանայում է։ Վաղը ռուսական կողմի նախաձեռնությամբ այնտեղ նախատեսված է անցկացնել Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան