Պուտինի պատերազմը խաչակրաց արշավանք է ժողովրդավարության դեմ․ Շոլց

Լուրեր

22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանը, հարձակվելով Ուկրաինայի վրա, խաչակրաց արշավանք է սկսել հավաքական Արևմուտքի դեմ։ Այս մասին գրում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով CNN-ին։

«Վլադիմիր Պուտինն ու նրա համախոհներն ամբողջ ընթացքում հստակ հասկացրել են մի բան. այս պատերազմը միայն Ուկրաինայի մասին չէ, նրանք Ուկրաինայի դեմ պատերազմը դիտարկում են որպես ավելի մեծ խաչակրաց արշավանքի մաս»,- ասել է Շոլցը:

Նա հավելել է, որ նկատի ունի «խաչակրաց արշավանք ընդդեմ լիբերալ ժողովրդավարության, ազատական ​​կարգի վրա հիմնված կանոնների և ընդդեմ ազատության ու առաջընթացի»:

Շոլցը նաև նշել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային ֆինանսական, տնտեսական, ինչպես նաև հումանիտար և ռազմական առումով։

«Ներառյալ՝ ծանր սպառազինություն, ՀՕՊ ժամանակակից համակարգեր ու տանկեր․․․ Մենք կշարունակենք աջակցել այնքան, որքան կպահանջվի»,- ասել է նա։

Շոլցը վստահություն է հայտնել, որ Պուտինի փորձը՝ ապակայունացնել հիմնական տնտեսական կարգը, կձախողվի այնպես, ինչպես նա կձախողվի Ուկրաինայի մարտադաշտում:

Էմմա Չոբանյան