Վահան Քերոբյանն ընդունել է հայ-սիրիական գործարար խորհրդի անդամների պատվիրակությանը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հոկտեմբերի 12-ին ընդունել են հայ-սիրիական գործարար խորհրդի անդամների պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը․ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Հանդիպման սկզբում նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Սիրիայի միջև ձևավորվել են ամուր բարեկամական հարաբերություններ և հարկավոր է քայլեր ձեռնարկել երկկողմ տնտեսական հարաբերությունները նույնպես բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ։

Խորհրդի և պատվիրակության նախագահ Լեւոն Զաքի Ետալեանը համառոտ ներկայացրել է հայ-սիրիական գործարար խորհրդի գործունեությունը, հիմնական առաքելությունն ու իրականացված նախաձեռնությունները։

Այնուհետև կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։

Խորհրդի անդամները հայկական կողմին ներկայացրել են այն ուղղություններն ու նախագծերը, որոնց ուղղությամբ հնարավոր են համարում ծավալել արդյունավետ երկկողմ համագործակցություն:

Նախարար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված առաջարկները՝ փոխշահավետ գործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։