Պուտինն Աստանայում կհանդիպի Էրդողանի հետ. արժե՞ սպասել Ուկրաինայի հարցով բանակցությունների. BBC-ի անդրադարձը

Լուրեր

03.06.2026 | 00:40
Փաշինյանը Էրդողանի հետ քննարկել է Ախալքալաք–Կարս երկաթուղով Հայաստանից արտահանումների հարցը
02.06.2026 | 23:49
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
02.06.2026 | 23:22
Երևանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
02.06.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.06.2026 | 23:01
ԱՄՆ պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրվել են 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր
02.06.2026 | 22:51
Ռուսաստանը փակում է դուռը, Փաշինյանը հայտարարում է Եվրոպա արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 22:44
Ֆիդանը հայտարարել է, որ Թրամփը ծրագրում է մասնակցել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
02.06.2026 | 22:30
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իսպանիայի պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգը
02.06.2026 | 22:18
Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
02.06.2026 | 22:10
BP-ն Բաքու-Սուփսա նավթամուղի կառավարումը կհանձնի Ադրբեջանին և Վրաստանին
02.06.2026 | 21:56
Հանցագործության մասին 78 հաղորդում, կալանավորվածներ. ՆԳՆ-ն՝ նախընտրական շրջանում արձանագրված դեպքերի մասին
02.06.2026 | 21:43
Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը
02.06.2026 | 21:31
Կան ապացույցներ, որ Ռուսաստանը ցանկանում է՝ ՀՀ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում. Մարկո Ռուբիո
02.06.2026 | 21:23
Բախում Մասիսում՝ «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ․ ՆԳՆ-ն հաղորդումն ուղարկել է ՔԿ
02.06.2026 | 21:13
Իսրայելն ու Լիբանանը նոր բանակցություններ են սկսել ԱՄՆ-ում՝ շարունակվող հարձակումների ֆոնին
Բոլորը

Հինգշաբթի Աստանայում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը․ երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի շրջանակում:

Ակնկալվում է, որ առաջնորդները նախ կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը, բայց արդյո՞ք պետք է սպասել ավելի շատ հայտարարությունների, թե ինչպես լուծել հակամարտությունը, և ի՞նչ այլ թեմաների մասին կարող են խոսել երկու երկրների ղեկավարները, գրում է BBC-ն։

Վերջին ամիսներին Անկարան փորձում է դառնալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև գլխավոր միջնորդը, միևնույն ժամանակ, Կիևին զենք մատակարարելով և Մոսկվայի դեմ զանգվածային պատժամիջոցներ չկիրառելով։

Նախքան Պուտինի հետ Էրդողանի հանդիպումը, Թուրքիա-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելը հայտարարել է, որ Թուրքիան աշխատում է Մոսկվայի և Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև բանակցությունների կազմակերպման ուղղությամբ։

Մեկ օր առաջ թուրքական Milliyet-ը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ «Թուրքիան ծրագրում է Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստեցնել արևմտյան չորս խոշոր երկրների՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային»:

«Այդ պլանը դեռևս չի ներկայացվել արևմտյան բոլոր մայրաքաղաքներին, սակայն այն փոխանցվել է ԱՄՆ-ին կարևոր և մասնավոր խողովակներով»,- նշել էր հոդվածագիրը՝ հավելելով, որ առաջարկները, իբր, ստացել են Վաշինգտոնում որոշ անանուն պաշտոնյաների հավանությունը։

Ամերիկյան աղբյուրներից, այդ թվում՝ ոչ պաշտոնական, այս տեղեկատվության հաստատում չի եղել։ Եթե անգամ նման ծրագիր իսկապես կա, դրա հիմնական խնդիրը հրավիրված կողմերի ցուցակում Ուկրաինայի բացակայությունն է։ Իսկ Կիևը ոչ միայն մերժում է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունն Ուկրաինայի տարածքի 15%-ը բռնակցելու փորձից հետո, այլև պնդում է «ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի» սկզբունքի հարցում։

Լրատվականը նշում է, որ Էրդողանի՝ պատերազմում միջնորդի դեր ստանձնելու փորձերը հիմնականում նպատակ ունեն ցույց տալ իր ազդեցությունը Թուրքիայի ընտրողների վրա։ Շուտով ընտրություններ են, և Էրդողանին պետք է նմանվել տարածաշրջանային կարևոր խաղացողի: Երբ այդ փորձերով հաջողվեց ապահովել հացահատիկային գործարքը, ԱՄՆ-ը հրապարակայնորեն շնորհակալություն հայտնեց Թուրքիայի նախագահին, ինչը, անշուշտ, կամրապնդի նրա դիրքերը:

Բայց հարցը չի սահմանափակվում միայն ներքին ընտրողների վրա ազդեցություն ցուցաբերելով. Էրդողանին անհրաժեշտ է ուժեղացնել առևտուրը Ռուսաստանի հետ՝ Թուրքիայում լուրջ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար: Արևմտյան ներդրումների մակարդակի կտրուկ անկման և Թուրքիայի ու Եվրոպայի միջև ակնհայտ լարվածության ֆոնին Էրդողանն աչքի է ընկնում Պարսից ծոցի երկրների, Չինաստանի և Ռուսաստանի փողերով։

Մոսկվայի դեմ արևմտյան խիստ պատժամիջոցների պայմաններում Թուրքիայի հետ առևտուրը կարևոր նշանակություն է ունեցել ռուսական տնտեսության համար՝ օգուտ տալով նաև թուրքական ընկերություններին: Էրդողանը գիտի՝ ինչպես ազդել Պուտինի վրա, և կարող է դա օգտագործել։

Ուկրաինա ռուսական ներխուժման հենց սկզբում Անկարան բացատրեց Արևմուտքին, որ Մոսկվայի դեմ իր կողմից կիրառվող ցանկացած պատժամիջոց չի ազդի ռուսական տնտեսության վրա, քանի որ Թուրքիայից ապրանքները համեմատաբար քիչ նշանակություն ունեն ռուսական առևտրի և արդյունաբերության համար: Այնուամենայնիվ, ինչ-որ պահի Թուրքիան ռուսների համար ռազմավարական նշանակություն ունեցավ տրանսֆերտների առումով. նույնիսկ երկրից փախած ռուսները կարող են դրամական փոխանցումներ ստանալ Թուրքիայում: Այդ պահից ի վեր ամերիկյան և եվրոպական ճնշումները Թուրքիայի վրա մեծացան, և երեք թուրքական բանկեր դադարեցրին սպասարկել ռուսական «Միր» քարտերը։

Էրդողանը երբեք չի քննադատել Պուտինին, և սեպտեմբերին Սամարղանդում կայացած հանդիպումից հետո նա լրագրողներին ասաց, որ յուրաքանչյուրը կարող է փորձել հասկանալ, թե ինչու է ՌԴ նախագահը սկսել այս գործողությունը։ Ոմանք կարծում էին, որ Էրդողանը փորձում է օրինականացնել օկուպացիան, սակայն ակնհայտ է, որ նա խոսում է այնպես, որ չփչացնի Պուտինի հետ հարաբերությունները։

Պետք է հիշել նաև, որ Թուրքիայի պատերազմական քաղաքականությունը համաձայնեցված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ. Թուրքիան իր առաջնահերթությունը համարում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, իսկ Ղրիմը՝ ուկրաինական տարածք։ Թուրքիան բավական կոնկրետ քայլերով աջակցում է Ուկրաինային՝ անօդաչու թռչող սարքեր վաճառելով և նվիրելով Կիևին։

Բայց արևմտյան առաջնորդների համար կարևոր է Պուտինի և Զելենսկու միջև բանակցությունների պոտենցիալ ալիք ունենալը, և Էրդողանն այսօր, կարծես, միակն է, որը դրա որևէ հնարավորություն է տալիս:

Տաթև Ֆռանգյան