Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կառաջարկի եռակողմ գագաթնաժողով անցկացնել

Լուրեր

02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ն մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել ևս մեկ եռակողմ գագաթնաժողով անցկացնել, մոտ ապագայում նախատեսվում է համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 13-14-ին այցելելու է Ղազախստան, որտեղ մասնակցելու է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովին, ինչպես նաև ԱՊՀ գագաթնաժողովին։ Պուտինը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Մենք կառաջարկենք հաջորդ գագաթնաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ, և հուսով ենք, որ շատ մոտ ապագայում մենք կկարողանանք պայմանավորվել դրա անցկացման ժամկետների շուրջ»,- ասել է Ուշակովը լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ Ռուսաստանն ակտիվ համագործակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, միաժամանակ, Մոսկվան կարծում է, որ «կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանում բոլոր խնդիրների լուծման բանալին Ռուսաստանի նախագահի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է»։

«Մենք տեսնում ենք, որ այդ աշխատանքներին փորձում են միջամտել արտատարածաշրջանային խաղացողները, մասնավորապես, ԵՄ-ն և ԱՄՆ-ն։ Սակայն նրանք հիմնականում օգտագործում են մեր մշակումները և հիմնարար պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020 և 2021 թվականներին մեր ակտիվ մասնակցությամբ»,- հավելել է Ուշակովը։

Էմմա Չոբանյան