Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
12.10.2022 | 16:12Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։