Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանին են ներկայացվել 5 սկզբունքների ընդլայնված տարրերը

Լուրեր

25.11.2026 | 14:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ էսկալացիայի սպառնալիքի պատճառով
25.11.2026 | 14:45
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում․ Բայրամով
25.11.2026 | 14:37
Տեսե՞լ եք Փաշինյանը ինչպես էր 2 տարի առաջ հերքում այսօրվա Փաշինյանին՝ հռչակագիրը տարածքի պահանջ չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:26
Հաքերները կոտրել են ԿՀՎ-ի ու ամերիկյան ևս երկու հատուկ ծառայությունների՝ բաց տվյալների վերլուծության համար օգտագործվող համակարգը․ NYT
25.11.2026 | 14:17
Ֆրանսիացի թենիսիստին 4 տարվա որակազրկում է սպառնում դոպինգ ստուգում անցնելուց հրաժարվելու համար
25.11.2026 | 14:09
Առատ ձյան պատճառով որոշ մեքենաների համար փակ է Ջերմուկի և Սիսիանի խաչմերուկների միջև ճանապարհը
25.11.2026 | 14:00
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության
25.11.2026 | 13:52
Հայաստանում սպասվում է ձյուն և թաց ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
25.11.2026 | 13:44
Մբապեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին
25.11.2026 | 13:33
Էս Սահմանադրությամբ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 13:24
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
25.11.2026 | 13:16
Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել
25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն Հայաստանին է փոխանցել խաղաղության հնարավոր պայմանագրի ընդլայնված տարրերը, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Ադրբեջանական կողմը հակառակ կողմին է ներկայացրել ընդլայնված տարրերը»,- ասել է Բայրամովը Բիշքեկում ադրբեջանական քարոզչական լրատվականների հետ զրույցում։

Նա նշել է, որ հայկական կողմը, իբր, ծանոթանալու համար ժամանակ է խնդրել։

Բայրամովը նշել է, որ ընդլայնված տարրերը լրացնում են ավելի վաղ ներկայացված հինգ սկզբունքները, որոնք, ըստ Բաքվի, պետք է լինեն հնարավոր պայմանագրի հիմքում։ Նա նաև ասել է, որ հոկտեմբերին Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովի երրորդ նիստը։

Հավելենք, որ Ադրբեջանը հայկական կողմի առաջարկներին չի պատասխանել և խաղաղության պայմանագիրը պատկերացնում է բառացապես սեփական պահանջների հիման վրա։

Նախօրեին էլ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը նշել էր, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո որևէ զարգացում չկա, նոր զարգացումների դեպքում հանրությունը կտեղեկացվի։

Էմմա Չոբանյան