ԵՄ-ն Թուրքիային մղում է նոր հակամարտության՝ կիրառելով երկակի ստանդարտներ․ Կիպրոսի նախագահ

Լուրեր

01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Բոլորը

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ԵՄ-ին մեղադրել է Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտների կիրառման մեջ։ Այս  մասին նա ասել է Euronews-ի հետ զրույցում։ Անաստասիադիսն ասել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որը չի միացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին՝ հավելելով, որ Ուկրաինա ներխուժումից հետո թուրքական արտահանումը ՌԴ կտրուկ ավելացել է։

Նախագահի խոսքով՝ միությունը ցավալի սահմանափակումներ է դնում սեփական տնտեսության վրա, քննադատում է Կիպրոսին ռուսական նավթը տեղափոխելու համար, սակայն թույլ է տալիս Թուրքիային գործել իր շահերից ելնելով և նրան վերաբերվում է որպես թեկնածու երկրի։

«Ռուսական շուկայի վրա ուղղակի ազդեցություն չունեցող երկրներին քննադատելու և նրանց վրա ճնշում գործադրելու փոխարեն, ԵՄ-ն լավ կլիներ նայեր, թե որ երկրները կամ անդամության թեկնածուները կամ եվրոպական քաղաքական ընտանիքին պատկանող երկրները որևէ պատժամիջոցներ չեն կիրառում։ Ես կոնկրետ խոսում եմ Թուրքիայի մասին, որը փաստացի հեշտացնում է այնպիսի ապրանքների մատակարարումները, ինչպիսին է ռուսական պողպատը՝ Թուրքիայով Եվրոպա»,-ասել է Անաստասիադիսը։

Նա նաև նշել է, որ Թուրքիան անթույլատրելի հռետորաբանություն ու ճնշում է կիրառում իր երկրի ու Հունաստանի նկատմամբ։ Անաստասիադիսը գտնում է, որ Բրյուսելը պետք է զսպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման պահվածքը, հակառակ դեպքում, Եվրոպայում կարող է ևս մեկ հակամարտություն բռնկվել։

«Գործնականում անհնար է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքը խախտելու համար, բայց երբ թեկնածու երկիրն այն խախտում է ԵՄ անդամ երկրի հետ կապված, չի կարելի ձևացնել, թե դա այնքան էլ կարևոր չէ։ Նման համբերատարություն դրսևորելով Թուրքիայի նկատմամբ՝ ԵՄ-ն միայն նրան մղում է վտանգավոր գործողությունների ու ստեղծում Եվրոպայի ներսում նոր հակամարտության վտանգ»,-ասել է Կիպրոսի նախագահը։

Էմմա Չոբանյան