ՌԴ-ի ձեռք բերած իրանական ԱԹՍ-ները չեն արդարացնում ակնկալիքները․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Մեծ Բրիտանիայի հետախուզությունն ուկրաինական պատերազմի վերաբերյալ այսօրվա ամփոփագրում անդրադարձել է իրանական անօդաչուների արդյունավետությանը, որոնք ՌԴ-ն կիրառում է Ուկրաինայի դեմ պատերազմում, գրում BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Ռուսաստանը սկսել է Իրանում արտադրված անօդաչու թռչող սարքեր օգտագործել այս տարվա օգոստոսից։ Հիմնականում դրանք կամիկաձե «Շահեդ-136» անօդաչուներն են։ ՌԴ-ն այս սարքերը կիրառել է հոկտեմբերի 10-ի օդային հարվածների ժամանակ։

Ըստ հետախուզության՝ այս սարքերը շարժվում են ցածր արագությամբ փոքր բարձրություններում, ինչը դրանց դարձնում է հեշտ թիրախ սովորական ՀՕՊ համակարգերի համար։ Նաև իրատեսական է ենթադրել, որ ՌԴ-ն ունեցել է որոշակի հաջողություն դրանցից մի քանիսի հարվածներով։

Նշվում է, որ չնայած հայտարարված 2500 կմ հեռահարությանը՝ «Շահեդ-136»-երն ի վիճակի են միայն փոքր քանակությամբ պայթուցիկ տեղափոխել: Դժվար թե դա ի վիճակի լինի բավարար չափով լուծել խորը թիկունքում հարվածներ հասցնելու խնդիրները, որի համար, հավանաբար, Ռուսաստանը պատրաստվում էր օգտագործել դրանք։

«Հաշվի առնելով, որ ռուսական ռազմական ավիացիան բավական սահմանափակ է ուկրաիանական տարածքներում գործողությունների մեջ, օպերատիվ մակարդակում հուսալի, կայուն և ճշգրիտ հարվածների հնարավորությունների բացակայությունն Ուկրաինայում ռուսական մարտունակության ամենաթույլ կետերից մեկն է թվում»,- ասվում է ամփոփագրում։

Էմմա Չոբանյան