Ինչ պետք է իմանալ աշխատանքի ընդունվելիս․ աշխատավարձից մինչև արձակուրդ և աշխատանքային պայմանագիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
Բոլորը

Ի՞նչ պետք է իմանալ աշխատանքի ընդունվելիս․ 

1․ Ձեր և գործատուի միջև աշխատանքային հարաբերություններն ամրագրվում են աշխատանքային պայմանագրով կամ անհատական հրամանով։ Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև։ Այն կնքվում է երկու հավասարազոր օրինակներից։

2․ Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:

3․ Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել (բացառությամբ՝ օրենքով սահմանված դեպքերի): Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի վարձատրության իրավունք առանց որևէ սահմանափակման:

4․ Պայմանագրում կամ հրամանում պետք է նշվի նաև աշխատանքը սկսելու օրը, աշխատավարձի չափը կամ այն որոշելու ձևը, հավելումների և հավելավճարների չափը, աշխատաժամանակի ռեժիմը, ամենամյա արձակուրդի տեսակը։

Եթե գործատուն խախտել է Ձեր աշխատանքային իրավունքները, ապա կարող եք տեղեկացնել մեզ և ստանալ աջակցություն։

Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները, «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել 041 12 33 02 հեռախոսահամարով։