Հաստատվել են սպորտի զարգացման 2023 թ․ տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Կառավարությունը հաստատել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2023 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ծրագրի խնդիրներն են օլիմպիական և պարալիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման և մասնակցության ապահովումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումն ու իրագործումը, ինչպես նաև բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն, որը պայմանավորված է նոր միջոցառումների նախատեսմամբ և նախապես նախատեսված չափաքանակների հիմնավորված գերազանցմամբ:

Մասնավորապես 2022 թվականին աջակցություն ստացած 33 մարզական ֆեդերացիաների փոխարեն 2023 թվականին ֆինանսական աջակցություն կստանան 36-ը: Լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն է առաջացել նաև դոպինգի դեմ պայքարում: 2022 թվականին մարզական միջոցառումների օրացույցում հայտնվել են նոր մրցումներ, որոնք դոպինգի օգտագործման տեսանկյունից բարձր ռիսկեր ունեն: Մասնավորապես, պարտադիր է դարձել դոպինգ թեստավորման (20-24 թեստ) անցկացումը «Վարչապետի գավաթ» հեծանվավազքի, լողի և վազքի մրցումների ժամանակ: 2022-2024 թվականներին Հայաստանում կայանալու են միջազգային խոշոր մրցումներ՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, որտեղ մեծ թվով թեստերի քանակը (80-100 թեստ) ևս պարտադիր է։

Նախատեսվում են 2 նոր միջոցառումներ.

Ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրում,
Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի անցկացում:
Այսպիսով, սպորտի բնագավառի պետական քաղաքականությունը միտված է երկու կարևոր նպատակների: Առաջինը բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արմատավորման համալիր ծրագրերի իրագործումն է, որը ներառում է բնակչության բոլոր շերտերի ներգրավվածությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման, բնակչության ֆիզիկական դաuտիարակության, ընդհանուր ֆիզիկական պատրաստության մակարդակի բարձրացման, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման շրջանակը:

Երկրորդ առաջնահերթությունը միտված է միջազգային մրցասպարեզներում հայ մարզիկների մեդալների նվաճմանը, նոր ռեկորդների գրանցմանը, օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում, ազգային և այլ մարզաձևերում, ադապտիվ սպորտում նոր հաջողությունների արձանագրմանը»,- ասված է հաղորդագրությունում։