Պուտինը վախենում է հեղաշրջումից․ The Sun

Լուրեր

25.11.2026 | 17:38
Լիբիայում հայտնել են Ուկրաինայի հարձակումից հետո երկու զինծառայողների զոհվելու մասին
25.11.2026 | 17:38
Աննա Վարդապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը
25.11.2026 | 17:27
Ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են Վեդու ջրամբարի աշխատանքներն ու Սյունիքում ջրային ծրագրի մեկնարկը
25.11.2026 | 17:23
Ռահիմ Սթերլինգը 12 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել
25.11.2026 | 17:16
Հատուկ պայմաններ ավտոմեքենայի գրավով վարկի համար․ ՄՈԳՈ-ում գործում է տոկոսադրույքի ՍՈՒՊԵՐիջեցում Սև ուրբաթին ընդառաջ
25.11.2026 | 17:04
Գերմանիայի Քել քաղաքում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
25.11.2026 | 16:56
Աննա Վարդապետյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարն ու ապօրինի ակտիվների բռնագանձման հարցերը
25.11.2026 | 16:44
Հայտնի են ամենաշատ մրցանակային գումար ստացած թենիսիստները 2026-ին
25.11.2026 | 16:37
Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորակազմերի տեղակայումն անընդունելի է
25.11.2026 | 16:28
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. գործն արդեն դատարանում է
25.11.2026 | 16:17
«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է նոր Սահմանադրության, հայ գերիների և այլ հարցեր
25.11.2026 | 16:08
Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է
25.11.2026 | 16:06
«Ես մի քանի սարսափելի սխալ եմ թույլ տվել». Ջենսեն Հուանգը ներողություն է խնդրել Nvidia-ի աշխատակիցներից
25.11.2026 | 15:55
Երևանում 1,9 հա հողամասի օտարման հետևանքով պետությանը 445 մլն դրամի վնաս է պատճառվել․ Դատախազությունը պահանջում է չեղարկել սեփականության գրանցումը
25.11.2026 | 15:51
SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները
Բոլորը

Մոսկվայում անվտանգությունն ուժեղացնելու համար ռուս զինվորականների էլիտար ստորաբաժանում է տեղակայվել, քանի որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը վախենում է, որ իրեն կտապալեն պետական հեղաշրջման արդյունքում: Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով ուկրաինական հետախուզության աղբյուրներին։

«ՌԴ ազգային գվարդիայի Պուտինի էլիտար ՕԴՈՆ ստորաբաժանումը սկսել է այլ զինվորների ձերբակալությունները»,- գրում է թերթը։

Կիևի գաղտնի ծառայությունները հայտնել են, որ «Մոսկվայի պարագծի երկայնքով բոլոր զորամասերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի»։

ՕԴՈՆ-ի զորքերը (Առանձին օպերատիվ բաժին) Ազգային գվարդիայի ներքին անվտանգության ստորաբաժանումն է։ Արագ արձագանքման հատուկ խումբն ունի մոտ 18 հազար մարդ, որը գլխավորում է գեներալ-մայոր Նիկոլայ Կուզնեցովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոսկվայում աշխատանք են սկսել Ձերժինսկու անվան օպերատիվ ստորաբաժանումները՝ Ազգային գվարդիայի «էլիտան»: Մոսկվայի կենտրոնն արգելափակվել է զինվորականների զանգվածային կալանավորման պատճառով։

Հաղորդվել է նաև, որ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի 18 շրջանների մունիցիպալ պատգամավորները հրապարակային հայտարարություն են ստորագրել՝ պահանջելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականը։

Լրատվամիջոցները գրել էին, որ ռուսական վերնախավն ու բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են Պուտինի հավանական իրավահաջորդների անունները։

Տաթև Ֆռանգյան