Կիևն Արևմուտքին առաջարկում է անվտանգային նոր պայմանագիր․ Foreign Policy

Լուրեր

25.11.2026 | 17:04
Գերմանիայի Քել քաղաքում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
25.11.2026 | 16:56
Աննա Վարդապետյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարն ու ապօրինի ակտիվների բռնագանձման հարցերը
25.11.2026 | 16:44
Հայտնի են ամենաշատ մրցանակային գումար ստացած թենիսիստները 2026-ին
25.11.2026 | 16:37
Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորակազմերի տեղակայումն անընդունելի է
25.11.2026 | 16:28
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. գործն արդեն դատարանում է
25.11.2026 | 16:17
«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է նոր Սահմանադրության, հայ գերիների և այլ հարցեր
25.11.2026 | 16:08
Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է
25.11.2026 | 16:06
«Ես մի քանի սարսափելի սխալ եմ թույլ տվել». Ջենսեն Հուանգը ներողություն է խնդրել Nvidia-ի աշխատակիցներից
25.11.2026 | 15:55
Երևանում 1,9 հա հողամասի օտարման հետևանքով պետությանը 445 մլն դրամի վնաս է պատճառվել․ Դատախազությունը պահանջում է չեղարկել սեփականության գրանցումը
25.11.2026 | 15:51
SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները
25.11.2026 | 15:49
Ադրբեջանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել
25.11.2026 | 15:40
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամի հետ․ քննարկվել է Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակականությունը
25.11.2026 | 15:32
Լիտվան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս ունի․ ԱԳ նախարար
25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
25.11.2026 | 15:17
Պեսկովը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի նախապատրաստման մասին
Բոլորը

Ուկրաինական իշխանությունները միացել են ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին՝ առաջարկելով Արևմուտքի և Ուկրաիանյի միջև անվտանգության նոր պայմանագիր, որը մասամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների օրինակով է։ Այս մասին գրում է Foreign Policy, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այսպես կոչված «Կիևի անվտանգության պայմանագիրը» ենթադրում է Ուկրաինայի համար իրավական պարտավորեցնող երաշխիքներ արևմտյան երկրների կոալիցիայի կողմից՝ ամրապնդելու համար նրա ունակությունները՝ դիմակայելու ռուսական ագրեսիային համատեղ զորավարժությունների, առաջադեմ պաշտպանական սպառազինության համակարգերի տրամադրման և երկրի ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանն աջակցելու միջոցով։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է արագացնել ՆԱՏՕ-ի անդամակցության դիմումի գործընթացը, սակայն արևմտյան պաշտոնյաներն ու փորձագետները կասկածում են, որ դիմումը կարճաժամկետ հեռանկարում աջակցություն կստանա։

Առաջարկվող պայմանագիրն արդյունավետորեն կծառայի որպես արևմտյան ժամանակավոր պաշտպանության ձև Ուկրաինայի համար, քանի որ նա ձգտում է դառնալ դաշինքի լիիրավ անդամ:

Ռասմուսենը պայմանագիրն անվանել է  պաշտոնական ամրապնդում այն աջակցության, որն Արևմուտքը ցուցաբերում է Ուկրաինային ռուսական ներխուժումից ի վեր։ Նա այդ ծրագրի վրա աշխատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ մայիսից ի դեր և հիմա այն ներկայացնում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ Վաշինգտոնից սկսելով։

Էմմա Չոբանյան