ԵԽ-ն ուշադիր հետևելու է․ Բուրիչը դիմել է Բայրամովին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննման համար

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչիվոնիչ Բուրիչը հոկտեմբերի 10-ին  նամակով դիմել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին, որում անդրադարձ է կատարել Բաքվի ռազմական հանցագործություններին ու ՀՀ-ի դեմ ագրեսիային։

Մասնավորապես, նա նշել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները տարաձայնությունները պետք է լուծեն խաղաղ կերպով բանակցությունների միջոցով։ Բուրիչը գրում է, որ Եվրոպայի խորհուրդը շարունակում է Հայաստանին ու Ադրբեջանին խրախուսել, որպեսզի բոլոր խնդիրները խաղաղ ճանապարհով ու երկխոսությամբ լուծելու քայլեր ձեռնարկեն։

«Հաշվի առնելով վերջերս ստացված տագնապալի և ցնցող հաղորդումները՝ ես պարտավոր եմ ձեր նախարարությունից պահանջել մանրամասն և ստույգ տեղեկատվություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքների առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած միջոցների վերաբերյալ։ Ես վկայակոչում եմ վերջին տեսանյութը, որը պատկերում է սարսափելի բռնություն հայ ռազմագերիների նկատմամբ, այդ թվում՝ արտադատական սպանությունները։ Խնդրում եմ տեղեկացված լինեք, որ Եվրոպայի խորհուրդը հարցին շատ ուշադիր է հետևելու՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով տրված մանդատի համաձայն, որ ապահովվի կազմակերպության չափանիշների նկատմամբ լիակատար հարգանքը»,-ասվում է նամակում։

 

Էմմա Չոբանյան