Էնթոնի Բլինքենը կարևորել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների շուրջ քննարկումները

Լուրեր

07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
Բոլորը

Արդեն հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել  Հայաստանի Հանրապաետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Բլինքենը կարևորել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների շուրջ քննարկումները։

Տեղեկացվում է, որ պետքարտուղար Բլինքենն իր երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից իրականացվող դրական քայլերի համար՝ կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ, ներառյալ արտաքին գործերի նախարարների և ղեկավարների միջև ուղիղ բանակցությունները։

«Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը՝ սահմանների հստակ սահմանազատման, տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման, անհետ կորածների ճակատագրի բացահայտման ու նույնականացման, կալանավորների վերադարձի հետ կապված հարցերում:  Պետքարտուղար Բլինքենը նաև ողջունել է Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը՝ վստահություն ստեղծելու նպատակով: Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների շուրջ քննարկումների կարևորությունը և երկու կողմերի միջև հրադադարի ռեժիմը պահպանելու ու բանակցային համաձայնագրի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը՝ որպես կայուն խաղաղության միակ ճանապարհ»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:

 

Տաթև Ֆռանգյան