Լեհաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Բելառուսն ու չայցելել այդ երկիր

Լուրեր

27.07.2026 | 13:47
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
Բոլորը

Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Բելառուսը և զերծ մնալ այդ երկիր մեկնելուց։ Համապատասխան հայտարարությունը տարածվել է գերատեսչության պաշտոնական կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Տարածաշրջանում լարվածության աճի, ռազմական իրադարձությունների և Լեհաստանի քաղաքացիների կալանավորման կրկնակի դեպքերի հետ կապված՝ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Լեհաստանի քաղաքացիներին չմեկնել Բելառուսի Հանրապետություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ անկանխատեսելի իրավիճակների դեպքում տարհանումը կարող է զգալիորեն դժվար կամ նույնիսկ անհնար լինել:

«Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող Լեհաստանի քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս լքել այդ երկրի տարածքն իրենց հասանելի տրանսպորտային միջոցներով»,- ընդգծվում է հայտարարության մեջ։