Ես ստացել եմ տեսանյութեր սարսափելի հանցագործությունների մասին․ ԵԽԽՎ պատգավորը՝ Ադրբեջանի վայրագությունների մասին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԵԽԽՎ-ում Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի քննարկման ժամանակ EPP խմբակցության խոսնակ, Շվեդիայից պատգամավոր Բորիանա Աբերգը խոսել է Բաքվի ռազմական հանցագործություններից։

Նա նշել է, որ մի քանի օր առաջ ստացել է տեսանյութեր, որոնք ցույց են տալիս հայ կանանց ու ռազմագերիների սարսափելի մահապատիժները ու դիերի նկատմամբ անարգանքը։

«Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի լայնածավալ ներխուժումից ադրբեջանցի օգտատերերի կողմից սոցցանցերում բազմաթիվ տեսանյութեր են հայտնվել։ Դրանք ցուցադրում են ռազմական հանցագործությունների սարսափելի տեսարանները հայ ռազմագերիների նկատմամբ, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց խոշտանգումները»,- նշել է պատգամավորը։

Ըստ նրա՝ միջազգային հանրությունը դատապարտել է դրանք ու հետաքննության կոչ արել։

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ նրանք, որոնք պատասխանատու են ռազմական հանցագործությունների համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ այս կազմակերպության մի անդամը հարձակվել է մեկ այլ անդամի վրա։ Սեպտեմբերի 13-ին մենք ականատեսը եղանք Հայաստանի դեմ ագրեսիայի, որին հետևել է Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան, մարդկային կյանքերի կորուստը, Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացումը»,- հայտարարել է շվեդ պատգամավորը։

Բորիանա Աբերգը նշել է, որ EPP-ն կոչ է անում Ադրբեջանին՝ իր ուժերը դուրս բերել Հայաստանի սուվերեն տարածքից, և հայտարարում, որ ուժի կիրառումն անընդունելի է։

Էմմա Չոբանյան