Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և երաշխիքների մասին քննարկումների կարևորությունը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ ԱՄՆ պետքարտուղարության տեղեկությամբ՝  «պետքարտուղար Բլինքենը երախտագիտություն է հայտնել այն դրական քայլերի համար, որոնք Ադրբեջանը և Հայաստանը ձեռնարկում են կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու ուղղությամբ, ներառյալ վերջերս ԱԳ նախարարների և առաջնորդների միջև ուղիղ բանակցությունները, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։

Պետքարտուղար Բլինքենը ողջունել է հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը և կոչ է արել նախագահ Ալիևին շարունակել ձեռնարկել ժամանակին և համաչափ քայլեր՝ խաղաղ գործընթացն աջակցելու համար։ Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը, այդ թվում սահմանների հստակ սահմանազատմանը, տրանսպորտային կապերի վերականգնմանը, անհայտ կորածների ճակատագրի բացահայտմանը և նույնականացմանը, կալանավորների վերադարձին և այլ հարցերին: Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը և երկու կողմերի միջև հրադադարը պահպանելու և բանակցային համաձայնագրի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը՝ որպես կայուն խաղաղության միակ ճանապարհ»:

Բացի այդ իր թվիթերյան գրառման մեջ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը այս հեռախոսազրևույցի մասին գրել է. «Խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ ողջունելու համար Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական խաղաղության բանակցություններում արձանագրված առաջընթացը և վերջին բախումներից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը: Բանակցային համաձայնագիրը տեւական խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է Բլինքենը: