Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները, ինչն անընդունելի է. ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում այսօր քննարկվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան։ Մասնավորապես, Իռլանդիայից պատգամավոր Փոլ Գավանն իր ելույթում հայտարարել է, որ սեպտեմբերի 12-ին Հայաստանի տարածքում տեղի են ունեցել ռազմական գործողություններ Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի միջև։ Նա ընդգծել է, որ հատկանշական է՝ դրանք տեղի չեն ունեցել ԼՂ-ում, այլ Հայաստանի տարածքում։

Գավանը ներկայացրել է ՀՀ ԱԽ տվյալները ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով զոհերի, վիրավորների, քաղաքացիական ենթակառուցվածքների, խաղաղ բնակչությանը հասցված վնասների մասին։

«Մենք պետք է հստակ լինենք, որ անընդունելի է մի երկրի ներխուժումը մյուս երկիր սուվերեն տարածք։ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները, ինչն անընդունելի է»,- հայտարարել է իռլանդացի պատգամավորը։

Նա նաև խոսել է Ադրբեջանի Զինված ուժերի ռազմական հանցագործությունների մասին, որոնք տեղի են ունեցել ՀՀ տարածքում, մասնավորապես՝ հայ 7 զինծառայողների մահապատիժն ու կանանց մարմինների խոշտանգումները։ Գավանը նշել է, որ դիտել է այդ սարսափելի տեսանյութերը՝ հավելելով, որ դրանք ստուգված են և նոր տեսանյութեր են, և որ Ադրբեջանը պարտավորվել է հետաքննել։

Գավանը նաև շեշտել է, որ ԵԽ անդամ պետությունների համար ուժի կիրառումն անընդունելի է։

Էմմա Չոբանյան