Տրավմատիկ սթրեսի պոլիգոն ենք․ պետական ծրագիր է պետք հետտրավմատիկ սթրեսի կառավարման համար․ հոգեբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: ՀՔԱՎ գրասենյակը Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ և Մեդիա կենտրոնի հետ համագործակցությամբ նախաձեռնել է «Հոգեկան առողջությունը՝ ճգնաժամային իրավիճակներում» թեմայով քննարկում՝ այս խնդիրների վրա ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու և հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։

«Նշվում է, որ 2020 թվականից այսօր մեր հասարակությունը ջարդվեց սթրեսի տակ, բայց մեր ժողովուրդն ավելի վաղուց՝  1988-ից (եթե ոչ 1915-ից) հետտրավմատիկ սթրեսային վիճակում է գտնվում․ բոլորս անընդմեջ իրար հաջորդող, բազմագործոն սթրեսային վիճակում ենք»,- քննարկման ժամանակ նշեց հոգեբույժ Սամվել Սուքիասյանը։

Նրա դիտարկմամբ՝ երկրաշարժը, միգրացիաները, տնտեսական ճգնաժամերը և պատերազմներն ավելի քան 30 տարի է լարված, տրավմատիկ վիճակում են պահում մեր ժողովրդին․ «Մենք ատամները կրճտացնելով՝ այս ամենը հանգիստ տանում ենք, չի եղել այն, ինչ լինում է սովորաբար այդ երևույթներից հետո․ սովորաբար լինում են պոռթկումներ, «պայթյուններ», հասարակությունների կործանումներ։ Մարդիկ ոտքի են կանգնում․ մենք յուրահատուկ դեպրեսիայի մեջ ենք, բայց եթե սա երկար տևի և թունելի վերջում լույսը չերևա, այս վիճակը «պայթյունների» կբերի, դեռևս զսպված դիմանում ենք, իհարկե սա ևս հիվանդագին վիճակ է»։

«Շատ լավ է, որ մեր պետությունը անվճար հոգեբանական ծառայություն մատուցելու հնարավորություն տվեց, բայց դա ոչ թե պետք է լինի ԱԻՆ-ի կամ Առողջապահության նախարարության մակարդակով և իրականացվի որպես ակցիա, այլ պետական շարունակական ծրագիր պետք է լինի հետտրավմատիկ սթրեսի կառավարման և վերականգնման համար»,- նշեց Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։