ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկում է զինված առաքելություն ուղարկել Հայիթի

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ մեկ կամ մի քանի երկրներ կարող են հավաքել «արագ արձագանքման ուժերի» հատուկ խումբ և ուղարկել այն՝ օգնելու Հայիթիի ոստիկանությանը վերացնել զինված տեղական ավազակախմբերը: Համապատասխան առաջարկը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ուղարկել է Անվտանգության խորհրդին, գրում է Reuters-ը:

Ըստ լրատվամիջոցների՝ Գուտերեշն առաջարկում է, որ հատուկ խումբը հավաքի ոչ թե ՄԱԿ-ը, այլ առանձին երկրներ, իսկ  Խորհուրդը պետք է միայն աջակցի այս որոշմանը։ Հայիթիի ոստիկանությանն օգնելու համար ուժեր ուղարկելը ցույց կտա, որ ՄԱԿ-ն ի վիճակի է պահպանել հրադադարը տարբեր տարածքներում կամ ապահովել մարդասիրական միջոցառումների իրականացումը, ինչպես նաև տեղական ուժերի համակարգումը միջազգային կազմակերպությունների հետ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ «արագ արձագանքման ուժերը» կօգնեն ապահովել վառելիքի, խմելու ջրի, սննդի և դեղամիջոցների անվտանգությունը Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի տրանսպորտային հանգույցներից հեռավոր շրջաններ և բժշկական հաստատություններ ուղարկելու ժամական, իսկ բուն առաքելությունը կծավալվի երկրում իրավիճակի բարելավմանը զուգընթաց։ Նախկինում Հաիթիում ներկա էին խաղաղապահներ, իսկ հետո նաև ՄԱԿ-ի ոստիկանությունը, սակայն կազմակերպությունը 2019 թվականին դուրս բերեց այդ ստորաբաժանումները Կենտրոնաամերիկայի հանրապետությունից։

Հոկտեմբերի սկզբին Հայիթիի իշխանությունները հայտարարեցին, որ դիմելու են այլ երկրների և խնդրելու են օտարերկրյա հատուկ ջոկատների օգնությունը՝ լուծելու ճգնաժամային իրավիճակը, որն առաջացել է այն պատճառով, որ տեղական զինված խմբավորումները կոալիցիա են կազմել և արգելափակել են հանրապետության հիմնական նավահանգիստը։

Ավազակային խմբավորումները նաև վնասել են սոցիալական ծառայությունների ավտոմեքենաները, իսկ երկրի ձեռնարկություններին ու հիվանդանոցներին՝ ստիպել դադարեցնել աշխատանքը:

Տաթև Ֆռանգյան