ՀՀ հավաքական թիմերը կունենան ազգային մարզահագուստ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատանիների, երիտասարդների և մեծահասակաների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ներկայանալի ու պատշաճ հանդես գալու համար պետական աջակցություն ստացող ֆեդերացիաներն ամեն տարի ապահովվում են նաև մարզահագուստով ու մարզահանդերձանքով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ` այս տարի ևս ծրագիրն իրականացվել է:

«‎Տրամադրել ենք բավական բարձրորակ մարզահագուստ: Գլխավոր նպատակն ազգային մարզահագուստ ունենալն է, որպեսզի ոչ թե ինչ-որ ապրանքանիշի վրա փակցնենք Հայաստանի զինանշանն ու դրոշը, այլ ունենանք մարզահագուստ, որը հազար մետրից էլ կբնութագրի մեզ և ցույց կտա, որ մարզիկները Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն են »,- նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով` երկու մրցույթ է հայտարարվել, որոնց արդյունքում հնարավոր է  ունենալ մարզահագուստ, որը կբնորոշի Հայաստանի գույները և, միևնույն ժամանակ, կլինի շատ գեղեցիկ և որակյալ:

Մարզական ֆեդերացիաներին և հավաքական թիմերին այս տարի տրամադրվել է 458 մարզահագուստ, իսկ հաջորդ տարի նախատեսվում է այդ թիվն ավելացնել:  «Այս տարի գործընթացը փոքր-ինչ ուշ սկսեցինք, այդ իսկ պատճառով բավարարվեցինք այս քանակով: Հաջորդ տարվա հենց սկզբից՝ հունվարից, կբաժանվի 700 մարզահագուստ, և մեր բոլոր հավաքականները շատ գեղեցիկ հագնված կմասնակցեն միջազգային մրցումներին»,- տեղեկացնում է Կարեն Գիլոյանը:

Նշենք, որ 2022 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի ներկայացուցիչները նոր մարզահանդերձանքով են ներկայացել աշխարհի առաջնություններին, Վլադիվոստոկում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերին, ինչպես նաև հաշմանդամային սպորտի մրցումներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ մինչև տարեվերջ նախատեսվում է նաև մեծ քանակի մարզագույք հատկացնել մարզադպրոցներին, մարզական ֆեդերացիաներին և մարզական հասարակական կազմակերպություններին. «Մի քանի մարզագույքի համար արդեն մրցույթները հայտարարված են, որոշների գործընթացը նախապատրաստական փուլում է: Այս ծրագիրը շարունակական է: Փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի գույքի խնդիր չլինի: Մինչև տարեվերջ բավականաչափ կհագեցնենք մարզադպրոցները»:

Նշենք, որ 2022 թվականի երրորդ եռամսյակում մարզադպրոցներին տրամադրվել են սեղանի թենիսներ, առաջիկայում կիրականացվեն ըմբշամարտի մարզագորգերի, ծանրաձողերի և աթլետիկական գործիքների տրամադրման գործընթացները»,- ասված է հաղորդագրությունում։