Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 15:35
Գիտության ֆինանսավորումը քննադատող Մովսիսյանի հրաժարականից հետո ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել
19.10.2026 | 15:30
Արմավիրում կայացել է Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարը
19.10.2026 | 15:22
Նորոգվել է Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհը
19.10.2026 | 15:10
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախագահ է ընտրվել // Պապոյանը՝ Ամուլսարի շահագործման վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 14:59
ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
19.10.2026 | 14:49
Դեպի ԱՄՆ արտահանվող լամինատե դռների մեջ ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 38 հազար տուփ թաքցված ծխախոտ
19.10.2026 | 14:41
ԱՄՆ-ը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին «բարձր զգոնություն պահպանել»
19.10.2026 | 14:32
Ֆրանիսայում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը․ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 14:25
WTA. Հայաստանի ներկայացուցիչը պահպանում է տեղը թոփ-100-ում
19.10.2026 | 14:15
Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ  և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները
19.10.2026 | 14:04
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ
19.10.2026 | 13:53
ՀՀ-ն ու Կոլումբիան ներկայացնում են վտանգված տեսակների վերականգնման միջազգային նոր կոալիցիա․ ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:46
Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:39
Ակցիա՝ Ամուլսարի հանքարդյունաբերության և բնության պահպանության կարևորության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:38
«Սպարտակի» տնային ստադիոնի հարևանությամբ տեղադրվել է Նիկիտա Սիմոնյանի արձանը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

 Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:

Պարոն Կոբախիձեն ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը տարբեր ուղղություններով: Վրաստանի խորհրդարանի նախագահը կարևորել է երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև ակտիվ համագործակցությունը և ընդգծել, որ այն կնպաստի հայ և վրաց ժողովուրդների կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: 

Վարչապետը նշել է, որ երկար տարիներ որպես պատգամավոր աշխատելով ՀՀ Ազգային ժողովում՝ սեփական փորձով գիտի, թե որքան կարևոր է խորհրդարանի դերը պետության կառուցվածքում ժողովրդավարական սկզբունքների զարգացման համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում կարևոր տեղ է հատկացվում միջխորհրդարանական երկխոսությանը։ «Հաշվի առնելով, որ Հայաստանը անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի, դա մեզ պարտավորեցնում է երկկողմ խորհրդարանական համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի»,- ասել է ՀՀ վարչապետը:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանականների պարբերական հանդիպումներն իրենց ներդրումն ունեն երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն ընդգծել են, որ ինտենսիվ երկխոսության միջոցով Հայաստանն ու Վրաստանը ի վիճակի են արագորեն լուծել բոլոր հարցերը, գտնել գործընկերության նոր ձևաչափեր և փոխշահավետ համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ։