Ուկրաինայի մի շարք քաղաքներ հրթիռակոծվում և հրետակոծվում են

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Երկուշաբթի առավոտյան ռուսական ուժերը թիրախավորել են Կիևը և Ուկրաինայի այլ բնակավայրեր․ այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ականատեսները հայտնում են պայթյունների մասին Տերնոպոլի, Լվովի, Ժիտոմիրի շրջաններում և Դնեպրում։ ՀՕՊ աշխատանքի մասին հաղորդվում է նաև Խմելնիցկի շրջանում։ Հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են վիրավորվել։ «Մնացեք ապաստարաններում, մի՛ անտեսեք անվտանգությունը»,- զգուշացրել է Տիմոշենկոն։

Կիևում առավոտյան ժամը 8-ին 3-4 պայթյուն է որոտացել։ Հրթիռակոծությունների մասին լուրերը հաստատել է մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Կիևի մետրոպոլիտենը դադարեցրել է գնացքների շարժը կարմիր գծով։ Բոլոր ստորգետնյա կայարանները ծառայում են որպես ապաստարան։ Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը ևս հայտնել է քաղաքում պայթյունների մասին։ Գիշերը  հարվածներ են հասցվել Դնեպրոպետրովսկի չորս շրջանների․ կիրառվել են «Ուրագան», «Գրադ» հրթիռային կայանքներ և ծանր հրետանի։ Նիկոպոլի շրջանում գնդակոծվել է 3 համայնք՝ Նիկոպոլը, Կրասնոգրիգորևսկայան և Միրովսկայան։ Նիկոպոլում ավելի քան 30 բարձրահարկ շեն և առանձնատուն է վնասվել։ Վնասվել են հասարակական նշանակության շենքեր՝ հիվանդանոցի, ճեմարանի, փոստատան, դեղատան, գրադարանի, նաև՝ խանութներ, սրճարաններ, վարսավիրանոց։

 

Տաթև Ֆռանգյան