Մշակութային արժեքները պետք է դուրս գան թանգարանների պահոցներից. մետրոյի «Երիտասարդական» կայարանում բացվել է ՀԿՄ-ի ցուցահանդեսը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է արխիվային նյութերի ցուցահանդես. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության, Հայաստանի ազգային արխիվի և Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի համագործակցությամբ:

Ցուցադրությունը ներառում է տեղեկություններ Հայաստանի կոմպոզիտորների միության ստեղծման, վարչական շենքի և Դիլիջանի Է. Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համալիրի կառուցման մասին:

Բացման արարողությանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավար Բաբկեն Սեդրակյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գնահատմամբ՝ ցուցահանդեսը ինքնատիպ մշակութային իրադարձություն է, և մետրոպոլիտենը՝ որպես ամենաբանուկ քաղաքային միջավայր, մեծ ներուժ ունի գեղարվեստական մշակույթը տարածելու տեսանկյունից:

«Միշտ այն համոզմունքն եմ ունեցել, որ մեր մշակութային արժեքները պետք է դուրս գան թանգարանների պահոցներից, սրահներից և մուտք գործեն մեր առօրյա: Այս իմաստով մենք նոր երևույթի մեկնարկ ենք տալիս: Այս միջոցառմամբ ոչ միայն նշանավորում ենք ՀԿՄ-ի 90-ամյակը, այլև մեկնարկում ենք մշակութային հետաքրքիր շարք»,- ասել է փոխնախարարը և վստահություն հայտնել, որ գաղափարը կունենա շարունակություն:

Ի լրումն Արա Խզմալյանի խոսքի՝ Երևանի մետրոպոլիտենի ղեկավարը՝ Բաբկեն Սեդրակյանը, ընդգծել է, որ իրենք միշտ պատրաստակամ են աջակցելու այսօրինակ միջոցառումներին:

Նշենք, որ «Երիտասարդական» կայարանում ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ վստահ է՝ եթե ստեղծագործական միությունները օրհասական պահերին ժողովրդի կողքին չեն, ուրեմն դեռ չեն կայացել, չեն ծառայում իրենց առաքելությանը. «Մեր զենքը մեր արվեստն է. արվեստով պետք է միշտ ժողովրդի հետ լինենք»:

Ա. Սաթյանի տեղեկացմամբ՝ ցուցադրվում են նաև պատմական արժեքավոր փաստաթղթեր, արխիվային լուսանկարներ: Ցուցադրությունը հնարավորություն է՝ արժևորելու և հանրայնացնելու կոմպոզիտորների միության անցած ճանապարհը` ներկայացնելով նաև մեր օրերում նրա շարունակական գործունեությունը»,- ասված է հաղորդագրությունում։