Զինվորների խոշտանգման տեսանյութերը պատահական չեն տարածվել․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

«Այսօր մեր հասարակությունը բացարձակ մեդիագրագետ չէ, կամ հասարակության խիստ մեծ մասը մեդիագրագետ չէ. ամբողջովին տրվում ու դառնում է զոհը այն կեղծ նարատիվների, որոնք տարածվում են»,- այսօր հրավիրված «Հիբրիդային պատերազմ. Տեղեկատվական դիվերսիաների թիրախներն ու դրա դեմ պայքարի քայլերը» թեմայով հանրային բաց քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ-ի համար հիբրիդային պատերազմի տեսանկյունից շատ ավելի դժվար է, քանի որ և՛ արտաքին, և՛ ներքին, և՛ տարբեր երկրներից եկող կեղծ լուրերի, կեղծ նարատիվների մեխանիզմն է կիրառվում:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից կին զինծառայողների դիակները խոշտանգելու, հայ զինծառաողներին գնդակահարելու տեսանյութերի տարածմանը՝ Գայանե Աբրահամյանն ասաց. «Սրանք բոլորովին պատահական չէ, որ տարածվում են: Պետք է հասկանանք՝ ո՞րն է Ադրբեջանի կողմից հիմնական պատճառը: Իհարկե, Ադրբեջանը հասկանում է՝ սա երկարաժամկետ կտրվածքում իրավական դիվանագիտության տեսանկյունից իրենց վնաս է: Սա լինելու է մեր կարևոր հիմքերից մեկը ՄԱԿ-ի դատարանում, ՄԻԵԴ-ում: Իրավական տեսանկյունից այստեղ շահած ենք դուրս գալու, բայց ես հասկանում եմ, որ Ադրբեջանը լուծում էր կարճաժամկետ խնդիր: Այս տեսանյութերը տարածելով՝ հուսահատություն, սարսափ է տարածում մեր բնակչության շրջանում: Եվ մենք դրա մաս ենք կազմում. մենք ինքներս տարածում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։