Բաքվին փոխանցված ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը փորձել է ինքնահրկիզվել Ալիևի աշխատակազմի շենքի մոտ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը Բաքվում այսօր հերթական բողոքի ակցիան է անցկացրել՝ պահանջելով իշխանություններից լուծել իր սոցիալական խնդիրները։ Տեղական լրատվականների հաղորդմամբ՝ Գուլիևը նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի շենքի մոտ միայնակ բողոքի ակցիայի է դուրս եկել և պահանջել իրեն հաշմանդամության կարգ ու թոշակ նշանակել։

Գուլիևը նաև ինքնահրկիզման փորձ է արել, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել այն ու նրան հեռացնել տարածքից։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 29-ին զինված վիճակում ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն ապօրինաբար հատել էին Արցախի Հանրապետության պետական սահմանը, այնուհետև առևանգել և սպանել 17-ամյա քարվաճառցի Սմբատ Ցականյանին։ Ասկերովին ու Գուլիևին ուղեկցել էր երրորդ անձ՝ Հասան Հասանովը, որը Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վրա սպանել էր ՀՀ բանակի մայոր Սարգիս Աբրահամյանին և լրջորեն վիրավորել նրա ուղեկից Կարինե Դավթյանին։ Ասկերովն ու Գուլիևը ձերբակալվել էին Արցախի ոստիկանության և զինված ուժերի համատեղ գործողությունների արդյունքում, իսկ Հասանովը սպանվել էր Պաշտպանության բանակի դիրքապահների հետ փոխհրաձգության հետևանքով։

Արցախի դատարանն Ասկերովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների համաձայն՝ 2020-ի դեկտեմբերի 14-ին հայկական կողմը Բաքվին է արտահանձնել Ասկերովին և Գուլիևին գերիների փոխանակման շրջանակում։

Բաքու վերադառնալուց հետո տեղական Xural TV-ի ուղիղ եթերում Գուլիևը հայտարարել էր, որ իրեն և իր գործընկեր Դիլհամ Ասկերովին Քարվաճառ են ուղարկել՝ այն ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի հրամանով։

Հավելենք, որ Գուլիևն ու Ասկերովը պարբերաբար բողոքում են Ադրբեջանի իշխանությունների անտարբերությունից ու պահանջում լուծել իրենց սոցիալական խնդիրները։

Էմմա Չոբանյան