Բացառիկ ցինիզմ է Ադրբեջանի իշխանության արձագանքը հայ գերիների սպանությանը․ որոշել են կեղծ որակել տեսանյութը․ Քրիստիննե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ 

-Տիկի՛ն Գրիգորյան, Ադրբեջանի զինծառայողների կողմից հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութը ցնցեց առաջադեմ մարդկությանը, որը խստորեն դատապարտեց հայատյացության այս ակտը։ ՄԻՊ-ը ինչպիսի՞ փաստեր է վեր հանել հայ ռազմագերիների սպանության դեպքից։

–Մեր մեդիամոնիթորինգն այդ տեսանյութը վերհանել էր շատ ավելի վաղ ժամերի, և վերլուծություն էինք կատարել՝ տարբեր պարամետրեր հաշվի առնելով՝ հասկանալու, թե արդյո՞ք նոր է տեսանյութը, թե՞ ավելի վաղ է նկարահանվել։ Այս օրերին ադրբեջանական սոցցանցերում զանգվածաբար շրջանառվում են 2020 թվականի տեսանյութեր։ Հաստատեցինք փաստը, որ այն նոր է՝ մեր այլ մարմինների շտեմարանների հետ համադրությամբ։ Վերլուծեցինք նաև ադրբեջանական զինծառայողների խոսացածը, որ լսվում էր տեսանյութում, նաև՝ նրանք ինչպիսի գործողություն էին իրականացնում, ինչպիսի համազգեստով էին, և թե ինչպիսին էին հայ զինծառայողների սաղավարտները։ Կարողացանք նույնացնել, որ սա նոր տեսանյութ է։ Դա արտադատական սպանություն էր անզեն զինծառայողների։ Այս տեսանյութն արդեն մարդասիրական իրավունքի լույսի ներքո վերլուծվել է նախօրեին հրապարակված արտահերթ զեկույցում։ Զեկույցը փակ է տեսանյութերի զգայունության տեսակետից։ Այդ զեկույցները թեև փակ են, բայց ուղարկում ենք նաև միջազգային գործընկերներին, տարբեր դերակատարներին, որպեսզի կարողանանք հետամուտ լինել, որ դատապարտեն այդ դեպքերը։

-Ի՞նչ նոր փաստեր ի հայտ եկան հայ ռազմագերիների սպանության պատմությունից, որ հանրությունը չգիտի։

-Շատ ակնառու է, որ զինծառայողը, որն արտադատական սպանություն է իրականացնում, միաժամանակ նկարահանում է իր արարքը։ Շատ տարբեր տեսանյութեր մենք ունեցել էինք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։ Իրենք սիրում են սոցցանցերում դրանցով հպարտանալ, փառաբանել իրենք իրենց։ Այս տեսանյութը բնորոշ է իրենց հատուկ պատրաստված ջոկատներին։ Հենց այդ ջոկատներն են, որ թե՛ 44-օրյայի, թե՛ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ժամանակ հայ զինծառայողների մարմինները խոշտանգել են, նաև կին զինծառայողների մարմիններն են խոշտանգել։ Բոլոր այդ դեպքերը ցույց են տալիս իրենց ձեռագիրը։ Բացառիկ էր այն ցինիզմը, որ Ադրբեջանի իշխանություններն արագ արձագանքեցին և արագությամբ սկսեցին մաքրել այդ տեսանյութերն իրենց «Տելեգրամի» ալիքներից։ Իրենց Գլխավոր դատախազության հայտարարությունն ակնհայտորեն միակողմանի էր, և իրենց լեզվից հասկանալի էր, որ իրենք ունեն որոշում՝ տեսանյութը որակել կեղծ։ Միջազգային շատ արագ ճնշման և արձագանքի արդյունք էր նաև իրենց արագ արձագանքը։ Դա զարհուրելի էր։

-Հանցագործությունը կատարած անձանց նկատմամբ Ադրբեջանում իրավական հետևանքներ չե՞ն լինի, թե՞ կարող են ձևականորեն ինչ-որ մարդկանց հարցաքննել, կալանավորել՝ հաշվի առնելով միջազգային լայն արձագանքը։

-Չպետք է միամիտ լինել, թե Ադրբեջանն էֆեկտիվ քննություն է իրականացնելու՝ սկսած Դատախազության հայտարարություններից, որը չեզոք չէր, կանխակալ վերաբերմունք արտահայտող հայտարարություն էր։ 2020 թվականին պատերազմական հանցագործություն կատարած մարդկանց դեպքում ծանրակշիռ ապացույցների ճնշմամբ իրենք ստիպված են եղել արձագանքել ինչ-որ բան։ ՄԱԿ-ի Խտրականության արգելման կոմիտեին իրենք արձագանքել էին, որ 11 քրեական գործ է հարուցվել Ադրբեջանում, մի քանի անձինք կան ներգրավված։ Մենք հետևեցինք այդ պրոցեսներին, և տեսանք, որ ուղղակի 1-2 հոգի տնային կալանքի են արժանանում։ Ինչպե՞ս կարող է պատերազմական հանցագործության մեջ մեղադրվող անձը տնային կալանքի արժանանալ։ Ադրբեջանը շղարշ է ներկայացնում միջազգային հանրությանը, որ հարուցվել են ինչ-որ մի թվով քրեական գործեր։ Այսօր էլ Ադրբեջանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտարարում էր, որ մի քանի քրեական գործեր են հարուցվել, կան կասկածյալներ։ Իրենց հայտարարության մեջ այս դեպքը չէր ընկնում։ Իրենք դիտարկում են, թե սա ստեղծված կեղծ տեսանյութ է։ Խոսքը գնում էր դիակապտության կամ զինծառայողների դիակների նկատմամբ անարգանք ենթադրող տեսանյութերի մասին։ Մտահոգիչն այն է, որ անգամ տնային կալանք ստացած անձինք ամիսներ անց Ադրբեջանի ՊՆ-ի էջում նկարագրվում են պարգևատրված, մեդալ ստացած։ Երբ միջազգային հանրությանը սա ներկայացնում ենք և ասում, որ էֆեկտիվ քննություն չի կատարվելու, դա նկատի ունենք, որ ոչ միայն քննություն չի կատարվելու, այլ նաև հետո պարգևատրելու են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան