Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցները Էրդողանի և Ալիևի հետ. Անդրեասյանը և Թումանյանցն ընտրվեցին. Լուրեր

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պրահայում պաշտոնական հանդիպումներից առաջ ոչ ֆորմալ միջավայրում զրույցներ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներ ՌԹ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ։ Լուսանկարները տարածվել են տելեգրամյան ալիքներում։ Ավելի ուշ զրույցին միացել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ուրիշներ։ Այսօր ավելի ուշ սպասվում են Փաշինյանի պաշտոնական հանդիպումները Ադրբեջանի ղեկավարի, Ֆրանսիայի նախագահի և ԵԽ նախագահի հետ, դրանից հետո՝ մեկ այլ հանդիպում Թուրքիայի ղեկավարի հետ։

ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն հայ զինծառայողները, որոնք պատկերված են հիշյալ տեսանյութում։ Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել, իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը կոչված է կոծկել Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները։

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում արդարադատության նախկին նախարար Կարեն Ադրեասյանն ու նախկին փոխնախարար Երանուհի Թումանյանցը 67 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ ընտրվել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ։ Նիստին և քվեարկությանը մասնակցել են միայն իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորները։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։