ԵԽ պատգամավորները Հայաստանին աջակցող խորհրդանշական ակցիա են իրականացրել

Լուրեր

02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Եվրախորհրդարանում մի շարք պատգամավորներ հաջակցություն Հայաստանի խորհրդանշական ակցիա են իրականացրել:

Այսպես՝ բելգիացի քաղաքական գործիչ և գործարար Թոմ Վանդենդրիշեն սոցցանցի իր էջում գրել է, որ ԵՄ-ն չի նկատում քրիստոնյա Հայաստանի վրա իսլամական Ադրբեջանի կողմից դաժան հարձակումը և իր ու «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբի պատվիրակության աջակցությունն է հայտնել Հայաստանին։

«Քրիստոնյա Հայաստանը դաժան հարձակման է ենթարկվում իսլամական Ադրբեջանի կողմից։ ԵՄ-ն դա չի նկատում այն ժամանակից ի վեր, երբ Ֆոն դեր Լյայենը սկսեց գազ խնդրել ադրբեջանցիներից։ Մենք «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբի պատվիրակության հետ աջակցություն ենք հայտնում Հայաստանին՝ խորհրդանշական ակցիա իրականացնելով Եվրոպական խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրախորհրդարանի անդամ Թոմ Վանդենդրիշեն։

Եվրախորհրդարանի «Կանաչներ. Եվրոպական ազատ դաշինք»-ը ևս իր համերաշխությունն է հայտնել Հայաստանի ժողովրդի հետ։ Այս մասին սոցցանցում հրապարակված տեսաուղերձում հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը:

«Կոչ ենք անում կայուն խաղաղության և ռազմական հանցագործությունների անկախ հետաքննության»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է պատգամավորը:

Եվրոպացի մեկ այլ պատգամավոր՝ Ջորդի Սոլեն ևս իր աջակցությունն է հայտնել ՀՀ-ին՝ փաստելով, որ ադրբեջանցի զինվորականները ռազմական հանցագործություններ են կատարել։

«Չնայած տեսականորեն գտնվելով Արցախի վերջնական կարգավիճակի շուրջ բանակցությունների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացում՝ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական բանակն օկուպացրել է ինքնիշխան Հայաստանի տարածքը, իսկ նրա զինվորները ռազմական հանցագործություններ են կատարել։
Մենք Հայաստանի կողքին ենք»,- գրել է նա։

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկն էլ մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի վերջին գրառումն այն մասին, թե Բաքուն ցանկանում է վերականգնել իր պատմական սահմանները՝ հայտարարելով, որ այդ դեպքում Բաքուն կլինի Հայաստան։

«Ալիևը, կարծես թե, հայատյացություն կոչվող հիվանդություն ունի։ Նա այսօր Twitter-ում գրել է, որ ցանկանում է վերականգնել Ադրբեջանի պատմական սահմանները։ Միակ խնդիրն այն է, որ մինչև 1918 թվականն Ադրբեջան պետություն չկար։ Թող վերականգնի: Բաքուն Հայաստան է»,- Twitter-ում գրել է նա՝ կոչ անելով դադարեցնել հայատյացությունը։

Տաթև Ֆռանգյան